From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Դեֆո (անգլ.՝ Daniel Defoe, ոչ վաղ քան 1659 և ոչ ուշ քան 1662, Լոնդոն, Անգլիայի թագավորություն - ապրիլի 24, 1731[1][2][3][…], Մուրֆիլդս, Լոնդոն, Անգլիա[1]), անգլիացի նշանավոր արձակագիր։ Հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հեղինակը։
Դանիել Դեֆո անգլ.՝ Daniel Defoe | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Daniel Foe |
Ծնվել է | ոչ վաղ քան 1659 և ոչ ուշ քան 1662 |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 24, 1731[1][2][3][…] |
Վախճանի վայր | Մուրֆիլդս, Լոնդոն, Անգլիա[1] |
Գերեզման | Bunhill Fields Burial Ground[4] |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան, արձակագիր, մանկագիր, իմիջմեյքեր, գրող, գործարար, հրապարակախոս, բանաստեղծ և հրատարակիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ռոբինզոն Կրուզո, Մոլ Ֆլենդերս և Ժանտախտի տարվա օրագիր |
Ամուսին | Mary Tuffley?[4] |
Զավակներ | Benjamin Norton Defoe?[3] և Sofia Defoe?[3] |
Դանիել Դեֆո Վիքիդարանում | |
Daniel Defoe Վիքիպահեստում |
Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։
Դեֆոյի հայրը լինելով խստակենցաղ մաքրակրոն՝ իր որդու ապագան տեսնում էր հոգևորականի կոչման մեջ։ Ապագա գրողը հոր ուղղորդմամբ ընդունվում է Նյուինգտոնյան ճեմարան, որտեղ ուսումնասիրում է լատիներեն, հունարեն լեզուներ և դասական գրականություն։ Սակայն Դանիել Դեֆոն իր ապագան չտեսավ եկեղեցական ասպարեզում և սկսեց զբաղվել առևտրով։ Նա առևտրական ճանապարհորդություններ է կատարում Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա և Եվրոպական այլ երկրներ։ Նա այս ճանապարհորդություններն օգտագործում է Եվրոպական երկրների կեցաղային առանձնահատկություններն ուսումնասիրելու, ինչպես նաև իսպաներեն, ֆրանսերեն և այլ արդի լեզուներ սովորելու համար։
Դանիել Դեֆոն նաև ակտիվ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին։ Նա մասնակցել է Հակոբ II- ի դեմ դուքս Մոնմութի ապստամբությանը, որը ճնշվել է 1685 թ. հուլիսի 6-ին Սեջմուրի ճակատամարտում ապստամբների պարտությունից հետո։ Իսկ «Փառապանծ հեղափոխության» ժամանակ Դեֆոն լոնդոնցի այն առևտրականների մեջ էր, որոնք մայրաքաղաքում հանդիսավոր դիմավորեցին նոր թագավոր Վիլհելմ III Օրանցուն[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.