Դանիել Վարուժան
հայ բանաստեղծ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (ապրիլի 20, 1884(1884-04-20)[1][2][3], Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - օգոստոսի 26, 1915(1915-08-26)[1][2][3], Չանկիրի, Kastamonu Vilayet, Օսմանյան կայսրություն), XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Դանիել Վարուժան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Դանիէլ Չպուքքարեան |
Ծնվել է | ապրիլի 20, 1884(1884-04-20)[1][2][3] |
Ծննդավայր | Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1915(1915-08-26)[1][2][3] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Չանկիրի, Kastamonu Vilayet, Օսմանյան կայսրություն |
Գրական անուն | Դանիէլ Վարուժան |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան (1905)[2] և Գենտի համալսարան (1909)[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Հարճը, Հեթանոս երգեր և Ցեղին սիրտը |
Դանիել Վարուժան Վիքիքաղվածքում | |
Դանիել Վարուժան Վիքիդարանում | |
Daniel Varujan Վիքիպահեստում |
Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։