Դանիերեն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դանիերեն.

Դանիերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դանիերեն
Dansk
Դանիերենով գրված տեքստ
Տեսակլեզու[1][2] և կենդանի լեզու[3]
Ենթադասարևելյան սկանդինավական լեզուներ
Երկրներ
 Դանիա
 Գրենլանդիա
 Գերմանիա
 Ֆարերյան կղզիներ
Պաշտոնական կարգավիճակ
 Դանիա
 Ֆարերյան կղզիներ
 
Եվրամիություն
Խոսողների քանակ6 000 000 մարդ, 5 520 860 մարդ (2012)[4] և 5 621 380 մարդ (2012)[5]
Վերահսկող կազմակերպությունԴանիական լեզվային խորհուրդ
Լեզվակիրների թիվը5,7 մլն. (2005 թվականի գնահատական)
ԴասակարգումՀնդեվրոպական լեզվաընտանիք
Գերմանական ճյուղ
Սկանդինավյան խումբ
Արևելասկանդինավյան ենթախումբ
Գրերի համակարգլատինական այբուբեն (դանիական այբուբեն)
IETFda
ԳՕՍՏ 7.75–97դան 178
ISO 639-1da
ISO 639-2dan
ISO 639-3dan

     Շրջաններ, որտեղ դանիերենը մեծամասնության լեզուն է։      Շրջաններ, որտեղ դանիերենը փոքրամասնության լեզուն է։
Danish language Վիքիպահեստում

Դանիերենը (ինքնանվանումը՝ dansk դանսկ) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի գերմանական լեզվախմբին։ Աշխարհում դանիերեն խոսում է 6 միլիոն մարդ՝ առավելապես Դանիայում և Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում, որտեղ ունի փոքրամասնության լեզվի կարգավիճակ[6]։ Պաշտոնական լեզու է Դանիայում։

Պատմություն

Դանիերենն առաջացել է նախասկանդինավերենից, այնպես, ինչպես շվեդերենը, նորվեգական լեզուները, ֆարերերենը և իսլանդերենը։ Մայր լեզվից դանիերենն սկսել է տարանջատվել IX-X դարերում, երբ սկսեցին հայտնվել մյուս սկանդինավյան լեզուներից տարբերվող առանձնահատկություններ։

Բոլոր սկանդինավյան լեզուներից դանիերենն ամենաշատ ազդեցությունն է կրել գերմաներենից։ Ինչպես նաև բոլոր սկանդինավյան լեզուներից առավել հակված է նորամուծությունների։

Քերականություն

Թվականներ

20-ից բարձր թվերի բառաձևերում միավորները դրվում են տասնավորներից առաջ, ինչպես ներկայացվում է, օրինակ, 21-ը՝ enogtyve, բառացի՝ «մեկ և քսան»։

Halvanden թվականը նշանակում է 1½ (բառացի՝ «կես երկրորդ», նկատի ունի՝ «մեկին գումարած երկրորդ մեկի կեսը»)։ Halvtredje (2½) և halvfjerde (3½) թվականները հնացած են։

Դանիերենի առանձնահատկություններից է նաև այն, որ 50, 60, 70, 80 և 90 թվականների պարագայում քսանյակը օգտագործվում է որպես հաշվարկի հիմնական միավոր՝ Tres (tre-sinds-tyve-ի կրճատը, որը նշանակում է «երեք անգամ քսան») նշանակում է վաթսուն, այն դեպքում, երբ halvtreds-ը (tre-sinds-tyve-ի կրճատը, որը բառացի նշանակում է «կես երրորդ քսանի, ինչը հասկացվում է՝ երկու քսան գումարած երրորդ քսանի կեսը) տասնհինգն է։ «Անգամ քսան» նշանակող sindstyve վերջավորությունն այլևս չի մտցվում քանակական թվականներում, սակայն, մինչև հիմա գործածվում է դասական թվականներում։ Այսպես, այսօրվա դանիերենում հիսուներկուսը ներկայացվում է որպես tooghalvtreds հիմա հնացած tooghalvtredsindstyve-ից, մինչդեռ 52-րդը՝ կամ tooghalvtredsende կամ tooghalvtredsindstyvende։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դանիերեն
Listen to this article