Դաշնություն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Դաշնություն.

Դաշնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

     Ունիտար պետություններ      Ֆեդերացիաներ
     Ունիտար պետություններ      Ֆեդերացիաներ

Դաշնությունը (նաև հայտնի որպես ֆեդերալ պետություն) քաղաքական միավոր է, որը բնութագրվում է ինքնակառավարվող պրովինցիաների, նահանգների կամ այլ տարածաշրջանների միությամբ, որոնք գտնվում են կենտրոնական (դաշնային) կառավարության վերահսկողության ներքո: Դաշնությունում վարչական միավորների ինքնակառավարման կարգավիճակը, ինչպես նաև իշխանության բաժանումը նրանց և կենտրոնական կառավարության միջև ամեն երկրում ունի իր յուրահատկությունը և հիմնականում սահմանվում է սահմանադրորեն: Այսպիսով դաշնությունը կառավարման ձև է, որտեղ իշխանությանը բաժանված է կենտրոնական կառավարության և որոշակի թվով դաշնային նահանգների միջև, որոնք ունեն որոշակի իրավունքներ և պարտականություններ[1]:

Դաշնության կառավարման մեխանիզմը կոչվում է դաշնային, որը ֆեդերալիզմի օրինակ է համարվում: Դաշնությանը հակադրվող մեկա այլ համակարգ է համարվում ունիտար պետությունը: Օրինակ Ֆրանսիան երկար դարեր ունիտար պետություն է: Ավստրիան երկար տարիներ եղել է ունիտար պետություն, սակայն Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո 1918 թվականի սահմանադրությամբ դարձավ դաշնություն: Գերմանիան իր 16 մարզերով դաշնության վառ օրինակ է:

Դաշնությունները սովորաբար բազմաէթնիկ պետություններ են մեծ տարածքներով (ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Հնդկաստանը կամ Բրազիլիան), սակայն դա անհրաժեշտ պայման չէ:

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «դաշնություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Դաշնություն
Listen to this article