Դեզդեմոնա (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Դեզդեմոնա (անգլ.՝ Desdemona), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 13-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 6 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Օթելլո պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան X[7]:
Դեզդեմոնա (S/1986 U 6; Ուրան X) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 13 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 62 658,364 ± 0,047 կմ[1] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 62 658,364 ± 0,047 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,00013 ± 0,000070[1] |
Սիդերիկ պարբերություն | 0,473649597 ± 0,000000014 օր[1] |
Թեքվածություն | 0,11252 ± 0,037° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 90 × 54 × 54 կմ (34 ± 4 կմ)[2] |
Հասարակածային շառավիղ | 32,0 ± 4 կմ[2][3][4] |
Մակերևույթի մակերես | ~14 500 կմ² |
Ծավալ | ~164 000 կմ³ |
Զանգված | ~2,3 × 1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,011 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,027 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
Առանցքի թեքում | 0,0°[2] |
Ալբեդո | 0,08 ± 0,01[5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Դեզդեմոնան պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Կրեսսիդան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 32 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Դեզդեմոնան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Դեզդեմոնայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,6 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։
Դեզդեմոնան կարող է բախվել Կրեսսիդային կամ Ջուլիետին մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]։