Դեղանյութեր
From Wikipedia, the free encyclopedia
Դեղանյութեր (դեղամիջոցներ կամ դեղեր), ախտորոշման, խնամքի, բուժման կամ հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործվող նյութեր[1][2][3]։ Դեղորայքով բուժումը (դեղաբուժությունը) բժշկության կարևոր մասն է կազմում և հենվում է դեղաբուժության շարունակական առաջընթացի և դեղագիտության կառավարման վրա։
Դեղերը դասակարգվում են տարբեր ճանապարհներով։ Մի դեպքում դասակարգվում է ըստ վերահսկողության, դեղատոմսով բաց թողնվող դեղեր (սրանք դեղագործը բաց է թողնում միայն բժշկի, բժշկի օգնականի և որակավորված բուժքրոջ պատվերով) և առանց դեղատոմսի (սրանք հաճախորդը կարող է պատվիրել ինքնուրույն)։ Մեկ այլ դասակարգումով՝ ավանդական փոքր մոլեկուլային դեղեր՝, սովորաբար ստացված քիմիական սինթեզից և կենսաբանական նյութերից, որոնք ներառում են ռեկոմբինանտ սպիտակուցներ, վակցինաներ, արյան բաղադրամասեր և օգտագործվում են բուժական նպատակով, օրինակ գենային և բջջային թերապիայում (օրինակ՝ ցողունային բջիջներով բուժում)։ Այլ ճանապարհով դասակագվում են ըստ գործառույթի, ազդման մեխանիզմի, կենսաբանական համակարգի վրա ազդեցության կամ բուժական ազդեցության։ Լայն տարածում ունի անատոմիական, քիմիական, բուժական դասակարգման համակարգը (ATC համակարգ)։
Դեղերի հայտնագործումը և զարգացումը դեղագործական ընկերությունների, ակադեմիկոսների և կառավարությունների համատեղ և թանկարժեք ջանքերի արդյունք է։ Որպես այս համագործակցության արդյունք դեղերը հայտնագործումից անցնում են դեղագործական շուկա։ Կառավարությունը գլխավորապես կանոնավորում է դեղերի շուկան, ինչպես են դեղերը վաճառվում, որոշ օրենքներ և դեղերի գները։ Վերահսկում է դեղամիջոցների գնման և օգտագործման հետ կապված տարաձայնությունները։