Դեռահասային հղիություն
From Wikipedia, the free encyclopedia
Դեռահասային հղիություն, հայտնի նաև պատանեկային հղիություն անվանմամբ, 20 տարեկանից ցածր դեռահաս կամ վաղ երիտասարդ կանանց հղիությունն է[1]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է պատանեկությունը որպես 10-ից 19 տարեկան ընկած ժամանակահատվածը[2]։ Կինը կարող է հղիանալ, երբ արդեն նրա մոտ սկսվել է ձվազատումը և համապատասխանաբար առաջին մենստրուալ ցիկլը՝ մենարխեն[3]։ Վերջինս սովորաբար լինում է 12-13 տարեկան հասակում[4]։
Հղի դեռահասները ունենում են հղիության հետ կապակցված նույն խնդիրները, ինչ ավելի ուշ տարիքի հղի կանայք։ Հավելյալ առանձնահատկություններ առաջանում են 15 տարեկանից ցածր աղջիկների մոտ, քանի որ նրանց օրգանիզմը ֆիզիկապես ավելի քիչ է պատրաստ ունենալ առողջ հղիություն և ծննդաբերություն[5]։ 15-19 տարեկան աղջիկների դեպքում խնդիրները, հիմանականում, կապված են ավելի շատ սոցիալ-տնտեսական գործոններին հետ, քան տարիքի կենսաբանական առանձնահատկությունների[6]։ Անհաս պտղի, վաղաժամ ծննդաբերության, սակավարյունության և պրեէկլամպսիայի առաջացման վտանգը այդքան էլ տարքի հետ կապված չեն, եթե դեռահասը արդեն 16 տարեկան է, քանի որ այդ տարիքից բարձր հղիությունների ժամանակ այս խնդիրները պրենատալ (նախածննդային) ճիշտ վերահսկողության ներքո առավել հազվադեպ են հանդիպվում[7][8]։
Դեռահասային հղիությունը կապված է սոցիալական խնդիրների հետ, ներառյալ կրթության ցածր մակարդակը և աղքատությունը[9]։ Զարգացած երկրներում դեռահասային հղիությունը լինում է հիմնականում արտաամուսնական և հաճախ կապված է լինում սոցիալական պիտակավորման հետ[10]։ Զարգացող երկրներում պատկերը մի փորքր այլ է, քանի որ այդ տարիքի հղիությունները հաճախ լինում են ամուսնացած կանաց շրջանում և գրեթե կեսի մոտ լինում է պլանավորված։ Այս դեպքում հղիությանը զուգահեռ հանդիպվում է նաև թերսնուցում և բժշկական ոչ բավարար սպասարկում՝ առաջացնելով առողջական տարբեր խնդիրներ։ Սեռական կրթության և հակաբեղմնավորիչների հասանելիությունը կարող է զգալիորեն նվազեցնել դեռահասային անցանկալի հղիությունները[11][12]։
2015 թվականին 1000 կանանցից 47-ը երեխա են ունեցել մինչև 20 տարեկան հասակը[9]։ Ցուցանիշները առավել բարձր են Աֆրիկայում և ցածր են Ասիայում[9]։ Զարգացող եկրներում, ամեն օր, տարեկան շուրջ 2,5 միլիոն և 15-19 տարեկան 16 միլիոն կին երեխա են ունենում։ Եվս 3,9 միլիոնը կատարում է հղիության արհեստական ընդհատում։ Վերջինս առավել հաճախ նկատվում է գյուղերի շրջաններում, քան քաղաքների։ Ամբողջ աշխարհում, 15-19 տարեկան կանանց գլխավոր մահացության պատճառը հղիության տարբեր բարդություններն են[9]։