ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դիդիե Կլոդ Դեշամ (ֆր.՝ Didier Claude Deschamps, ֆրանսերեն արտասանություն [didje deˈʃɑ̃], հոկտեմբերի 15, 1968[1][2][3][…], Բայոնա[7], Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, մարզիչ, ազգությամբ՝ բասկ։ Լինելով Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը՝ հավաքականին հասցրել է հաղթանակի 1998 թվականի աշխարհի առաջնությունում և 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2012 թվականի հուլիսի 8-ից Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչն է[8][9][10]։
Դիդիե Դեշամ ֆր.՝ Didier Deschamps | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դիդիե Կլոդ Դեշամ | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1968[1][2][3][…] (55 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բայոննա, Ֆրանսիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 71 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ֆրանսիա | |||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դիդիե Դեշամն իր ֆուտբոլային կարիերան սկսել է դեռևս դպրոցում սովորելու տարիներին։ Նրա առաջին ակումբը «Բայոննա» սիրողական ակումբն էր։ Նրա տաղանդն ըստ արժանվույն գնահատել են «Նանտ» ակումբի սկաուտները, որոնք 15 տարեկան պատանու հետ պայմանագիր են կնքել 1983 թվականի ապրիլին։ Դեշամի նորամուտը առաջնությունում կայանում է 1985 թվականի սեպտեմբերի 27-ին[11][12]։
Առաջին իսկական հաջողությունները ազգային հավաքականի ապագա առաջնորդի «դուռն են թակում» 1991-1994 թվականներին՝ երկրորդ մարսելական «կամպանիայի» ժամանակ։ Ֆրանսիական Լիգայի չեմպիոնի երկու տիտղոսներից հետո (1991, 1992) Դեշամի ձեռքերում հայտնվեց շատերի համար դեռևս անհասանելի Չեմպիոնների գավաթը։ Այն, ինչ արեցին Օլիմպիկի ֆուտբոլիստները 1993 թվականին, անհավանական թվաց, քանի որ նրանցից առաջ ոչ մի ֆրանսիական ակումբի չէր հաջողվել նվաճել ակումբային եվրոպական ֆուտբոլի անգամ մեկ տիտղոս։ Դիդիե Դեշամը դարձավ ամենաերիտասարդ թիմի ավագը, ում հաջողվեց հաղթել այդքան պատվավոր տիտղոս, իսկ այդ ակումբի դարպասապահ Ֆաբիեն Բարտեզը նույն անվանակարգում դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը[13][14]։
1994 թվականին Դեշամը տեղափոխվում է Թուրինի «Յուվենտուս»։ Փայլելով ակումբի կազմում՝ Դեշամը երկրի ներսում հաղթեց վեց տարբեր գավաթներ, ինչպես նաև վերջին երկու տարվա մեջ երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների գավաթը (1996)։ Երևում է՝ պատահական չէ, որ Դեշամը մտնում է Ֆրանսիայի լավագույն լեգիոններների այն «եռյակի» մեջ, որոնք երբևիցե պաշտպանել են Ծեր Սենյորայի «գույները»[15][16]։
Մինչև մեծ ֆուտբոլային կարիերան ավարտելը Դեշամը հասցրեց փորձել իրեն որպես անգլիական Պրեմիեր լիգայի և իսպանական Պրեմիերի խաղացող։ 2001 թվականին ֆուտբոլիստը հայտարարեց, որ մտադիր է «խաղակոշիկները մեխից կախել» (այսինքն՝ ավարտել կարիերան)[17][18]։
1989 թվականին Միշել Պլատինիի կողմից հրավիրվելով ազգային հավաքական (Հարավսլավիայի դեմ խաղում)՝ Դեշամը ֆրանսիական ֆուտբոլի համար շատ խավար ժամանակահատվածում սկսեց իր միջազգային կարիերան[Ն 1][19]:
Երբ թիմի նոր գլխավոր մարզիչ Էմե Ժակեն սկսեց «վերակենդանացնել» հավաքականը, թիմի ավագը դարձավ Մանչեսթեր Յունայթեդի «աստղային» փլեյմեյքեր Էրիկ Կանտոնան։ Սակայն նա չարդարացրեց սպասելիքները. ֆեյր-փլեյի հետ չհամապատասխանող պահվածքի համար նա ստացավ երկարաժամկետ որակազրկում և վերադարձավ 1995 թվականի հունվարին, իսկ այդ ժամանակ հավաքականում Ժան-Պիեր Պապենի և Դավիդ Ժինոլայի նման վետերաններին փոխարինելու եկան նոր ֆուտբոլիստներ։ Սկսեց Զինեդին Զիդանի ժամանակաշրջանը, ով փոխարինել էր Ժան-Պիեր Պապենին։ Դեշամն այն քչերից էր, ովքեր մնացին թիմի կազմում, և նա կրկին ընտրվեց հավաքականի ավագ։ Ընտրվելուց հետո ընկած ժամանակահատվածը հետագայում կոչվեց ֆրանսիական ֆուտբոլի «Ոսկե Ժամանակաշրջան»։ Որպես մարզիչ՝ Դեշամն իր առաջին խաղն անցկացրել է Գերմանիայի ազգային հավաքականի դեմ խաղում՝ Եվրոյի որակավորման փուլում[20][21]։
Սակայն իսկական ճանաչման Դեշամն և իր խաղընկերներն արժանացան 1998 թվականի ֆանտաստիկ մունդիալից հետո։ Մինչև առաջնության մեկնարկը հիմնական ֆավորիտը համարվում էր Բրազիլիայի հավաքականը, որը չնայած Ռոմարիոյի կորուստի, միևնույն է, մնում էր ամենաահեղ կազմն ունեցող հավաքականը։ Հավաքականի հետ մրցակցության մեջ մտնել կարող էր միայն Սելեստան իր հզոր հարձակվողական զույգով՝ Գաբրիել Բատիստուտա և Արիել Օրտեգա։ Սակայն ամեն ինչ ստացվեց այլ կերպ. Ֆրանսիայի հավաքականն իր մրցակիցներին չէր տալիս հաղթելու անգամ ամենաչնչին շանս՝ ամեն հանդիպման ընթացքում ցույց տալով հիանալի խաղ դաշտի ցանկացած հատվածում։ Առաջնության իսկական հերոսը դարձավ Զինեդին Զիդանը՝ եզրափակիչ «դուբլի» հեղինակը։ Դարպասապահն էր (ի զարմանս բոլորի նա գործում էր շատ վստահ) Բարտեզը, պաշտպանության գիծը՝ պաշտպանված Դիդիե Դեշամով, համարվեց ամենաներդաշնակմ ամբողջ առաջնության շրջանակներում։ Հաղթանակն ստացվեց ավելի քան օրինաչափ և համարվեց արժանի[22][23][24][25]։
Անմիջապես այդ մեծ հաջողությունից հետո Էմե Ժակեն հեռացավ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինեց Րոժե Լեմերը, որը օգտվելով նախորդ մարզչի հավաքականում դրած հիմքից՝ ֆրանսիացիներին հասցրեց մինչև մյուս խոշոր հաղթանակին։ Այդ հաղթանակը 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիների տարած հաղթանակն էր։ Այն բանից հետո, երբ Դեշամը բարձրացրեց իր գլխավերևում այդ պատվավոր տիտղոսը, Ֆրանսիան գլխավորեց ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակը և այդ բարձրության վրա մնաց շուրջ 2 տարի[26]։
2001 թվականին կայացավ Դիդիե Դեշամի հրաժեշտը հավաքականի հետ։ Այդ ժամանակ նա Ֆրանսիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր էր։ Այս պահին Դեշամից առաջ իրենց տեղն են գտել միանգամից հինգ ազգանուն՝ Զիդան, Թյուրամ, Դեսայի, Անրի և Պատրիկ Վիերա, և ընդ որում, նրանք բոլորը Դեշամի նախկին խաղընկերներն են[27][28]։
Դեշամի առաջին մարզչական ակումբը դարձավ ֆրանսիական «Մոնակոն»։ Այդ ակումբի հետ նա 2003 թվականին հաղթեց լիգայի գավաթը և հասավ մինչև 2004 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Հետագայում նա ակումբից հեռացավ, քանի որ ակումբի կառավարության հետ ուներ խնդիրներ[29]։
Երբ 2006 թվականի ամռանը Դեշամն ստացավ վատ իրավիճակում հայտնված «Յուվենտուսից» առաջարկություն. նա ամենևին էլ չէր կասկածում, որ ամեն ինչ լավ կլինի, և «Յուվենտուս» Սերիա B-ում հայտնվելու հենց առաջին մրցաշրջանում նա գլխավորեց ակումբը։ Այդ տարի «Դեշամի ակումբը» առաջնությունն ավարտեց 1-ին հորիզոնականով և դուրս եկավ Սերիա A: Մրցաշրջանի ավարտից հետո Դեշամը հեռացավ ակումբից, քանի որ նրան դուր չեկավ ակումբի կառավարության վարած գալիք տրանսֆերային քաղաքականությունը[30][31]։
2009 թվականի մայիսի 5-ին Դեշամը երկու տարվա պայմանագիր կնքեց Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Այդ ակումբում նա մարզչի պաշտոնն զբաղեցրեց 2009-10 մրցաշրջանի սկզբից[32][33][34]։ «Մարսելի» հետ Դեշամը հաղթանակ տարավ Ֆրանսիայի առաջնությունում, Ֆրանսիայի լիգայի գավաթում, ինչպես նաև հաղթեց Ֆրանսիայի Սուպերգավաթը։ 2012 թվականի հուլիսի 2-ին Դեշամը խզեց իր պայմանագիրը «Մարսելի» հետ[35]։ Ֆրանսիական մամուլի վարկածով՝ Դեշամի հեռանալու պատճառ դարձան սպորտային տնօրենի՝ Ժոզե Անիգոյի հետ ունեցած խնդիրները։
2012 թվականի հուլիսի 8-ին Դեշամը, հետևելով Լորան Բլանի քայլերին (այսինքն՝ դարձավ թիմի գլխավոր մարզիչ), ով 2012 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից, երկու տարվա պայմանագիր կնքեց Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ[36][37][38][39]։
Ըստ 2013 թվականի մարտի 26-ի տվյալների[40][41][42][43][43][44]․
Դեշամի ակումբային վիճակագրությունը | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Europe | Ընդհանուր | ||||
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |||
Ֆրանսիա | Լիգա | Ֆրանսիայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
Նանտ | Դիվիզիոն 1 | 1985-86 | 7 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 8 | 0 |
1986-87 | 19 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 22 | 0 | ||
1987-88 | 30 | 2 | 3 | 0 | - | 33 | 2 | |||
1988-89 | 36 | 1 | 5 | 0 | - | 41 | 1 | |||
1989-90 | 19 | 1 | 0 | 0 | - | 19 | 1 | |||
Ընդհանուր | 111 | 4 | 9 | 0 | 3 | 0 | 123 | 4 | ||
Մարսել | Դիվիզիոն 1 | 1989-90 | 17 | 1 | 5 | 3 | 4 | 0 | 26 | 4 |
Ընդհանուր | 17 | 1 | 5 | 3 | 4 | 0 | 26 | 4 | ||
Բորդո | Դիվիզիոն 1 | 1990-91 | 29 | 3 | 1 | 0 | 4 | 0 | 34 | 3 |
Ընդհանուր | 29 | 3 | 1 | 0 | 4 | 0 | 34 | 3 | ||
Մարսել | Դիվիզիոն 1 | 1991-92 | 36 | 4 | 4 | 0 | 4 | 0 | 44 | 4 |
1992-93 | 36 | 1 | 3 | 0 | 11 | 0 | 50 | 1 | ||
1993-94 | 34 | 0 | 4 | 0 | - | 38 | 0 | |||
Ընդհանուր | 106 | 5 | 11 | 0 | 15 | 0 | 132 | 5 | ||
Իտալիա | Սերիա A | Իտալիայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
Յուվենտուս | Սերիա A | 1994-95 | 14 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 23 | 1 |
1995-96 | 30 | 2 | 1 | 0 | 8 | 0 | 39 | 2 | ||
1996-97 | 26 | 1 | 3 | 0 | 10 | 0 | 39 | 1 | ||
1997-98 | 25 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 33 | 0 | ||
1998-99 | 29 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 39 | 0 | ||
Ընդհանուր | 124 | 4 | 8 | 0 | 41 | 0 | 173 | 4 | ||
Անգլիա | Լիգա | Անգլիայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
Չելսի | Պրեմիեր Լիգա | 1999-00 | 27 | 0 | 6 | 0 | 14 | 1 | 47 | 1 |
Ընդհանուր | 27 | 0 | 6 | 0 | 14 | 1 | 47 | 1 | ||
Իսպանիա | Լիգա | Իսպանիայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
Վալենսիա | Լա Լիգա | 2000-01 | 13 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 21 | 0 |
Ընդհանուր | 13 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 21 | 0 | ||
Ընդհանուրը՝ կարիերայում | 427 | 17 | 41 | 3 | 88 | 1 | 556 | 21 |
Վիճակագրություն Ֆրանսիայի ազգային հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
Ֆրանսիայի ազգային հավաքական | |||||
Տարի | Խաղ | Գոլ | |||
1989 | 5 | 2 | |||
1990 | 6 | 1 | |||
1991 | 6 | 0 | |||
1992 | 11 | 0 | |||
1993 | 8 | 0 | |||
1994 | 4 | 0 | |||
1995 | 5 | 0 | |||
1996 | 12 | 0 | |||
1997 | 6 | 1 | |||
1998 | 17 | 0 | |||
1999 | 9 | 0 | |||
2000 | 13 | 0 | |||
Ընդհանուր | 103 | 4 |
Դեշամի գոլերը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գոլ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվը Դեշամի գոլի ժամանակ | Հաշիվ | Մրցաշար |
1. | Պարկ դե Պրենս, Փարիզ, Ֆրանսիա | Շոտլանդիա | 1–0 | 3–0 | ԱԱ-1990 (որակավորման փուլ) | |
2. | Թուլուզի մարզադաշտ, Թուլուզ, Ֆրանսիա | Կիպրոս | 1–0 | 2–0 | ԱԱ-1990 (որակավորման փուլ) | |
3. | Ալ-Սադաքուայի Վալսալամ mարզադաշտ, Ալ-Քուվեյթ, Քուվեյթ | Քուվեյթ | 3–0 | 3–0 | Ընկերական | |
4. | Պրիմեիրո դե Մայոյի Մարզադաշտ, Բրագա, Պորտուգալիա | Պորտուգալիա | 1–0 | 2–0 | Ընկերական | |
Ակումբ | Երկիր | Կառավարման սկիզբ | Կառավարման վերջ | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Տ % | ||||
Մոնակո | 2001 | 19 սեպտեմբերի 2005 | 210 | 100 | 57 | 53 | 47.61 | |
Յուվենտուս | 10 հուլիսի 2006 | 28 մայիսի 2007 | 45 | 30 | 10 | 5 | 66.66 | |
Մարսել | 5 մայիսի 2009 | 2 հուլիսի 2012 | 167 | 87 | 39 | 41 | 52.09 | |
Ֆրանսիայի հավաքական | 8 հուլիսի 2012 | ն.ժ. | 39 | 21 | 10 | 8 | 53.84 | |
Ընդհանուր | 461 | 238 | 116 | 107 | 51.62 |
Ըստ 2015 թվականի սեպտեմբերի 7-ի տվյալների
Ընդհանուր՝ 6 տիտղոս
Ընդհանուր՝ 2 մրցանակ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.