Դնեպր
From Wikipedia, the free encyclopedia
Դնեպր (ռուսերեն՝ Днепр, բելառուսերեն՝ Дняпро, ուկրաիներեն՝ Дніпро, հին սլավոներեն՝ Дънѣпръ, հին հունարեն՝ Βορυσθένης, լատիներեն՝ Danapris), գետ Բելառուսում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրավայրից, թափվում Սև ծովի Դնեպրի լիմանը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դնեպր (այլ կիրառումներ)
Երկարությունը 2200 կմ է, նավարկելի է գետաբերանից 1677 կմ։ Առավել կարևոր քաղաքները՝ Սմոլենսկ (Ռուսաստան), Մոգիլյով (Բելառուս), Կիև, Չերկասի, Կրեմենչուգ, Կամենսկոե, Դնեպր, Զապորոժիե, Նիկոպոլ, Խերսոն (Ուկրաինա)։ Արհեստական ջրային ցանցով միացված է Բալթիկ ծովի ավազանի գետերին։
Հին հույները գետն անվանել են Բորիսթենես. ենթադրում են, որ անվանումն առաջացել է պարսկերեն վոուրուստան «ընդարձակ վայր» բառից (նկատի ունենալով գետաբերանում եղած լայն լիմանը)։ Բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է Դանապրիս և Դանապեր անուններով։ Հետազոտողների մեծ մասը կարծում է, որ անվանման հիմքում ընկած է իրանական լեզուներում «գետ» նշանակող դոն բառը[2]։
- Каталог річок України (укр.) — Київ: 1957. — 192 p.
- Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 132.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 427)։ |