From Wikipedia, the free encyclopedia
Դոմենիկո Չիմարոզա (իտալերեն՝ Domenico Cimarosa, դեկտեմբերի 17, 1749[1][2][3][…], Ավերսա, Իտալիա[4][5] - հունվարի 11, 1801[1][2][6][…], Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[4][5]), իտալացի երգահան, օպերայի նեապոլիտանական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, ավելի քան 80 օպերայի հեղինակ։
Դոմենիկո Չիմարոզա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Domenico Cimarosa |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1749[1][2][3][…] Ավերսա, Իտալիա[4][5] |
Երկիր | Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | հունվարի 11, 1801[1][2][6][…] (51 տարեկան) Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[4][5] |
Գերեզման | San Michele Arcangelo |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Conservatorio di S. Maria di Loreto? |
Domenico Cimarosa Վիքիպահեստում |
Առաջին օպերան մեծ հաջողությամբ բեմադրել է 1772 թվականին Նեապոլում, ապրել և ստեղծագործել է Իտալիայի տարբեր քաղաքներում։ 1789 թվականին ռուսական արքունիքի հրավերով մեկնում է Պետերբուրգ, որտեղ 4 տարի ղեկավարում է արքունական նվագախումբը։ 1792 թվականին Ռուսաստանից հայրենիք վերադառնալիս որոշ ժամանակ մնում է Վիեննայում, որի արքունական թատրոնի համար («Բուրգտեատր») գրում է իր գլուխգործոցը՝ «Գաղտնի ամուսնությունը» օպերան։ Այն շռնդալից հաջողություն է ունենում և ըստ ավանդության կայսր Լեոպոլդ II-ի հրամանով նույն օրը կատարվում է երկրորդ անգամ։ 1796 թվականին Չիմարոզան վերադառնում է Նեապոլ, որտեղ շարունակում է ստեղծագործել և բեմադրել իր օպերաները։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո 1798-99 թվականներին Նեապոլի ֆրանսիական զորքերի կողմից կարճաժամկետ գրավման ընթացքում միացել է ֆրանսիացիներին աջակցող ազատական կուսակցությանը, ինչի պատճառով իշխանությանը վերադարձած Բուրբոնները դատապարտում են նրան մահվան։ Սակայն ազդեցիկ երկրպագուների միջնորդությամբ մահապատիժը փոխարինվում է աքսորով։ Չիմարոզան մահանում է Վենետիկում 1801 թվականի հունվարի 11-ին աղիքների բորբոքումից։ Հիվանդության բնույթը ժամանակակիցներին կասկածել է տվել, որ երգահանին թունավորել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.