From Wikipedia, the free encyclopedia
Դունքան Հալդեյն (անգլ.՝ Duncan Haldane, սեպտեմբերի 14, 1951[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, աշխատում է Փրինսթոնի համալսարանում, և հանդիսանում է այցելող պատվավոր հետազոտող Տեսական ֆիզիկայի Պերիմետր ինստիտուտում[13]։ Ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ասպարեզում 2016 թվականին համատեղ Ջոն Մայքլ Քոսթերլիցի և Դեյվիդ Ջեյմս Թաուլեսի հետ տոպոլոգիական փուլային անցումների և նյութի տոպոլոգիական փուլերի ասպարեզում տեսական հայտնագործությունների համար[14][15][16]։
Դունքան Հալդեյն անգլ.՝ Duncan Haldane | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1951[1] (73 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | Փրինսթոն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Սլովենիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան[2], Լեյդենի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Լեյդենի համալսարան[3], Բելլի լաբորատորիա, Institut Laue–Langevin? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | խտացված նյութի ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Institute of Physics?, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Քեմբրիջի համալսարան և Քրիստի քոլեջ |
Կոչում | Eugene Higgins Professor?[4] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | Ֆիլիպ Անդերսոն |
Եղել է գիտական ղեկավար | Srinivas Raghu? և Ashvin Vishwanath?[6] |
Պարգևներ | |
Կայք | physics.princeton.edu/~haldane/ |
F. Duncan M. Haldane Վիքիպահեստում |
Հալդեյնը ավարտել է Լոնդոնի Սուրբ Փոլի դպրոցը և Քրիստոսի քոլեջը, որտեղ նա ստացել է բակալավրի կոչում, որից հետո նաև դոկտորական կոչում 1978 թվականին[17], այս կոչումը նա ստացել է Ֆիլիպ Անդերսոնի ղեկավարության տակ կատարած հետազոտության համար։
Հալդեյնը աշխատել է որպես ֆիզիկոս ֆրանսիական Լաուն-Լանգեվին ինստիտուտում 1977-ից 1981 թվականները։ 1981 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան ստանձնելով այնտեղ ֆիզիկայի պրոֆեսորի օգնականի պաշտոն[18][19], այստեղ նա աշխատել է մինչև 1987 թվականը։ Հալդեյնը այստեղ դարձել է օգնական-պրոֆեսոր 1981 թվականից, իսկ հետագայում 1986 թվականից դարձել է պրոֆեսոր։ 1986 թվականի հուլիսիսց Հալդեյնը սկսել է աշխատել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկայի բաժնում որպես պրոֆեսոր, որտեղ էլ աշխատել է մինչև 1992 թվականի փետրվար ամիսը։ 1990 թվականին Հալդեյնը դարձել է նաև ֆիզիկայի պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում, որտեղ և աշխատում է մինև այժմ։
Հալդեյնը հայտնի է իր լայնածավալ ներդրումներով խտացված նյութի ֆիզիկայի ասպարեզում, ներառյալ Լաթինջերի հեղուկների տեսությունը, միաչափ Սփին մոդելների տեսությունը, the theory of Հոլի տրոհված քվանտային էֆեկտի տեսությունը, և այլն։
Հալդեյնը 1996 թվականին ընտրվել է Թագավորական միության անդամ[20], և Ամերիկյան ֆիզիկական միության, Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ 1992 թվականին[21], ինչպես նաև Ամերիկյան ֆիզիկական միության (1986)[22], և Ֆիզիկայի ինստիտուտի անդամ (1996), Ամերիկայի առաջավոր գիտությունների միության անդամ (2001)[23]
Նրան շնորհվել են Ամերիկյան ֆիզիկական միության Օլիվեր Ե. Բաքլիի մրցանակ (1993); Ալֆրեդ Պ. Սլոանի հիմնադրամի հետազոտող անդամի կոչում(1984-88); Ֆիզիկայի ինստիտուտի Դիրաքի մրցանակ 2012 թվականին[24]։
Ջոն Մայքլ Քոսթերլիցի և Դեյվիդ Ջեյմս Թաուլեսի հետ Հալդեյնը կիսել է 2016 թվականի ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակը տոպոլոգիական փուլային անցումների և նյութի տոպոլոգիական փուլերի ասպարեզում տեսական հայտնագործությունների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.