Հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին և համարվում է համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից։ Նախկինում կոչվել է պատմաբանասիրական ֆակուլտետ[1]։
Սակայն մինչև առանձին ֆակուլտետ դառնալը Պատմության ամբիոնը գործել է որպես ֆակուլտետների բաժին կամ ենթաբաժին։ Մասնավորապես՝ Պատմալեզվագրական ֆակուլտետի բաժին (1920), Հասարակագիտական բաժանմունքի ենթաբաժին, Մանկավարժական, Արևելագիտության ու Պատմագրական ֆակուլտետների բաժին (1921 - 1930)[2]։ Առանձնացել է որպես ինքնուրույն ֆակուլտետ 1936-1937 ուսումնական տարում[3]։
Տարբեր տարիներ ֆակուլտետի կազմում գործել են Փիլիսոփայության, Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության բաժինները, իսկ այժմ գործում են Պատմության, Հայ արվեստի պատմության և տեսության ու Մշակութաբանության բաժինները։
Ֆակուլտետում այժմ գործում են 6 ամբիոններ և 2 գիտահետազոտական լաբորատորիաներ[2]։
Հիմնադրման օրվանից մինչ 2008 թվականը ֆակուլտետը տվել է ավելի քան 7000 շրջանավարտներ, ովքեր աշխատում են մանկավարժության, գիտության, պետական, հասարակական կյանքի և այլ բնագավառներում։
Պատմության ֆակուլտետը 2013 թ. հունվարի 1-ից հրատարակում է Երևանի պետական համալսարանի գիտական հանդեսներից մեկը. «Պատմություն և մշակույթ» խորագրով[6]։
Ինչպես նշված է սույն հանդեսի էլեկտրոնային տարբերակի նախաբանում, որը հրապարակված է ԵՊՀ պաշտոնական կայքում. «Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հանդեսը, կոչված է հրատարակելու համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսների, ասպիրանտների, հայոցորդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները, պատմական ակնարկները, հուշագրությունները, պատմական աղբյուրները, այն ամենը, ինչ վերաբերում է հայոց պատմության անցյալին ու ներկային։ Հոդվածներում կարող են արծարծվել Հայաստանի հարակից երկրների, համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի հարցերը։ Ըստ այդմ հանդեսը ունի հետևյալ բաժինները.
Պատմություն
Հնագիտություն և ազգագրություն
Արվեստ և մշակույթ
Գրախոսություններ
Մեր անվանի դասախոսները կամ մեր հոբելյարները
Մեր կորուստները
Տպագրվում են նաև պատմական գիտությանը վերաբերվող՝ դրսից ստացված հոդվածներ։
Հանդեսը լույս է տեսնում տարին 2-3 անգամ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։ Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. ԷդիկՄինասյանը, հրատարակչության խմբագիրը՝ բան.գիտ. թեկնածու Հակոբ Պետրոսյանը։ Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են անվանի դասախոսներ ու գիտնականներ, այդ թվում տասնմեկ դոկտոր-պրոֆեսոր, գիտությաների թեկնածու։
Հանդեսը ունի հայագիտական թեքում։ Այն օգնում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելու, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելու գործին։»[6]
«Պատմություն և մշակույթ» հանդես։ 2013 համարի նյութերը։ [7]
«Պատմություն և մշակույթ» հանդես։ 2014 համարի նյութերը։ [8]
«Պատմություն և մշակույթ» հանդես։ 2015 համարի նյութերը։ [9]
«Պատմություն և մշակույթ» հանդես։ 2016 համարի նյութերը։ [10]
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հրատարակված աշխատությունների լրիվ ցանկը տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ, հրատարակությունները[11]։
Արարատ Ստեփանյան, Գող Վասիլի իշխանությունը։ 2016 | Հոդված/Article. «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն», 2016 № 3 (21), էջ 47-55 |
Վահագն Հակոբյան, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության (ՍԴԲՀԿ) ձևավորման պատմությունից։ 2016 | Գիրք/Book. «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2009, թիվ 2-3, ISSN 0135-0536, էջ 46-59
Վահագն Հակոբյան, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն (սպեցիֆիկներ). 2016 | Գիրք/Book. Դասախոսությունների տեքստեր, հեղ. հրատ., Երևան, 2016, ISBN 978-9939-0-1786-0, 35 էջ |
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հայուհու ավանդական կարծրատիպը։ 2016 | Հոդված/Article. «Մաշտոց» հասարակական կրթամշակութային հայագիտական հանդես, 2016, N 3, (թիվ 59), էջ Չ-Ջ
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Երվանդ Լալայանի և «Ազգագրական հանդեսի» դերը հայ ազգագրական գիտության կայացման և զարգացման գործում («Ազգագրական հանդեսի» 120-ամյակի առթիվ). 2016 | Հոդված/Article. «Պատմություն և մշակույթ» (Հայագիտական հանդես), Գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, ԵՊՀ հրատ., 2016, էջ 373-385 |
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հայ ազգագրությունը XIX դարի 70-80-ական թվականներին։ 2016 | Հոդված/Article. (199 N 1229-4707) «Ակունք», ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Գիտական հոդվածների ժողովածու, թիվ 1(13), Երևան, ԵՊՀ հրատ, 2016, էւջ 116-139 |
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Վենետիկի Մխիթարյանների դերը հայ ազգագրության ձևավորման գործում ԺԹ դարի առաջին կեսին (Ղուկաս Ինճիճեան, Մինաս Բժշկեան). 2016 | Հոդված/Article. (199 N 1229-4707) «Էջմիածին», Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, Մարտ Գ, 2016, Ս. Էջմիածին, էջ 85-104։
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Գայոս Կոռնելիոս Տակիտոսի «Տարեգրություններ» երկը` հայ ազգագրության պատմության անտիկ դարաշրջանի եզակի սկզբնաղբյուր։ 2016 | Հոդված/Article. (199 N 1229-4707) «Պատմություն և հասարակագիտություն», Տարեգիրք, 2016, թիվ 2, Գիտական հոդվածների ժողովածու, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Երևան, 2016, էջ 217-237 |
Լ. Վ. Սարգսյան, Արվեստի պատմության ներածություն - 1։ 2016 | Գիրք/Book. Դասընթացի ծրագիր, Երևան, 2016, 14 էջ |
Հովիկ Բ. Գրիգորյան, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը XIX դարի վերջին XX դարի սկզբին։ 2016 | Գիրք/Book. Ուսումնական ծրագիր, Երևան, 2016, 21 էջ |
Արման Եղիազարյան, Հայոց Աբաս թագավորի գահակալության առաջին շրջանը։ 2016 | Հոդված/Article. «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն», 2016 № 1 (19), էջ 23-37 |
A. E. Movsisyan, Histoire d’Arménie. Manuel scolaire pour les écoles arméniennes du dimanche de la diaspora. 2016 | Գիրք/Book. Erevan, Editions UEE, 2016, 120 p.
Տիգրան Եփրեմյան, Վեստֆալյան համակարգը իբրև արդի եվրոպական քաղաքականության շրջադարձային հանգրվան։ 2015 | Հոդված/Article. «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», 2015 № 3 (18), էջ 31-47 |
Վահագն Հակոբյան, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության ձևավորումն և առաջին քայլերը 2015 | Հոդված/Article. Հեղինակային հրատ., Երևան, 2015, 134 էջ |
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունը` հայ ազգագրության անտիկ դարաշրջանի սկզբնաղբյուր։ 2015 | Հոդված/Article. ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հաս.գիտությունների», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2015, թիվ 3(645), էջ 131-145 |
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հայ ազգագրական գիտության ձևավորման առաջին պարբերաշրջանը (XVIII դ. երկրորդ կես -1850-60-ական թթ.): 2015 | Հոդված/Article. Պատմություն և հասարակագիտություն։ Տարեգիրք։ N 1, Գիտական հոդվածների ժողովածու, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Երևան, 2015, էջ 121-143 |
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Քսենոփոնի «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները հայ ազգագրության անտիկ դարաշրջանի բացառիկ սկզբնաղբյուրներ։ 2015 | Հոդված/Article. «Պատմություն և մշակույթ» (հնագիտական հանդես), գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, ԵՊՀ հրատ., 2015, էջ 363-383 |
Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հույն աշխարհագիր Ստրաբոնի ազգագրական տեղեկությունները հայաստանի և հայերի մասին։ 2015 | Հոդված/Article. ՊԲՀ, 2015, թիվ 1, 2015, էջ 208-231 |
Իվեթ Ն. Թաջարյան, «Շահնամեն» (թիվ 535) որպես ղաջարական արվեստի նմուշ։ 2015 | Հոդված/Article. «ԱՆՏԱՌ ԾՆՆԴՈՑ» Հոդվածների ժողովածու` նվիրված Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի հիշատակին, ԵՊՀ հրատ., Երևան, 2015, էջ 523-531։
Нерсисян А. А., Концептуальные основы преподавания истоприи формированая армянского добровольческого движения в Первой мировой войне. 2015 | Հոդված/Article. Современные глобалныие проблемй социальных и гуманитарниых наук, Совместный сборникнаучных трудов,Санкт – Петербург, 2015, с. 131 – 135:
Satenik Vardanyan, The Image of Jesus Christ in the 20th Century and Contemporary Art of Armenia. 2015 | Հոդված/Article. «IKON» 8-2015, Journal of Iconographic Studies, Volume 8, «Christian Iconography in Modern and Contemporary Art», Rijeka, «Brepols Publisher» 2015, p.137-144.
Варданян С., Вклад Г. Башинджагяна в тбилисскую армянскую кафедральную церковь Св. Богоматери (Св. Геворг). 2015 | Հոդված/Article. «Անտառ Ծննդոց» Հոդվածների ժողովածու նվիրված Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի հիշատակին, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, էջ 552-558.:
Լ. Վ. Սարգսյան, «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» մանրանկարիչ Ավագի արվեստում. պատկերագրությունը և իմաստաբանությունը։ 2015 | Հոդված/Article. Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական իններորդ նստաշրջան, Երևան, 2014, ՀՀ ԳԱԱ, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2015, էջ 91-99։
Լ. Վ. Սարգսյան, Բուխարեստի Ակադեմիայի գրադարանի հայերեն Շարակնոցը (նախնական դիտարկումներ) «Անտառ Ծննդոց»։ 2015 | Հոդված/Article. Հոդվածների ժողովածու նվիրված Ֆ. Տեր-Մարտիրոսովի հիշատակին, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2015, էջ 457-484։
Արամ Սիմոնյան , Աշոտ Ներսիսյան, Հայաստանի առաջին հանրապետության պատմագրության գնահատման հայեցակարգային հիմքերը։ 2014 | Հոդված/Article. Հայագիտության հարցեր, հանդես, Երևան, 2014, թիվ 3, էջ 11 – 19:
Հայրապետ Մարգարյան, Մոնղոլների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և դրա հետևանքները։ 2014 | Հոդված/Article. «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատ. 2, գիրք 2, Երևան, 2014, էջ 281-285։
Հայրապետ Մարգարյան, Զալալ ադ - Դինի ասպատակությունները։ 2014 | Հոդված/Article. «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատ. 2, գիրք 2, Երևան, 2014, էջ 267-272։
Հայրապետ Մարգարյան, Զաքարյանների իշխանությունների և իշխանական նոր տների առաջացումը։ 2014 | Հոդված/Article. «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատ. 2, գիրք 2, Երևան, 2014, էջ 229-239։
Հայրապետ Մարգարյան, Հայկական տարածքների ազատագրումը։ 2014 | Հոդված/Article. «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատ. 2, գիրք 2, Երևան, 2014, էջ 219-229։
Որպես ինքնուրույն միավոր` Պատմության ֆակուլտետը կազմավորվել է 1936 - 1937 ուստարում։ Տե՛ս Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայք։ Ֆակուլտետներ։ Պատմության ֆակուլտետ։ Արխիվացված 2017-02-11 Wayback Machine