Եկատերինբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Եկատերինբուրգ (ռուս.՝ Екатеринбург, 1924-1991 թվականներին անվանվել է Սվերդլովսկ (ռուս.՝ Свердловск), ի պատիվ բոլշևիկյան կուսակցության ղեկավարներից մեկի՝ Յակով Սվերդլովի), խոշոր քաղաք Ռուսաստանի կենտրոնական մասում, Ուրալյան լեռնաշղթայի Միջին Ուրալ կոչվող հատվածի արևելյան կողմում, Իսետ գետի ափին։ Ուրալյան դաշնային շրջանի և Սվերդլովսկի մարզի վարչական[1][2], արդյունաբերական, գիտա-կրթական ու մշակութային կենտրոնն է։ Ունի քաղաքային շրջանի կարգավիճակ[3]։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.293.537, 2020 թվականի օգոստոսի տվյալներով՝ շուրջ մեկուկես միլիոն[4]. այդ ցուցանիշով Ռուսաստանի մեծությամբ չորրորդ քաղաքն է (Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Նովոսիբիրսկից հետո)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Եկատերինբուրգ | |||||
Екатеринбург | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Ներքին բաժանում | Leninski district?, Verch-Isetski district?, Zheleznodorozhniy District?, Ordzonikidsevski district?, Կիրովսկի շրջան, Oktyabrski district? և Chkalovski district? | ||||
Քաղաքապետ | Եվգենի Պորունով | ||||
Հիմնադրված է | 1723 թ. Նոյեմբերի 18 թ. | ||||
Այլ անվանումներ | Սվերդլովսկ | ||||
Մակերես | 1151 կմ² | ||||
ԲԾՄ | 270 մ | ||||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
Բնակչություն | 1 383 700 մլն մարդ (2010) | ||||
Խտություն | 1167,5 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Ռուսներ, թաթարներ, գերմանացիներ և այլ | ||||
Կրոնական կազմ | Ուղղափառներ, մուսուլմաններ, լյութերականներ | ||||
Ժամային գոտի | UTC+5, ամառը UTC+6 | ||||
Հեռախոսային կոդ | +7 343 | ||||
Փոստային դասիչ | 620XXX | ||||
Ավտոմոբիլային կոդ | 66,96,196 | ||||
ՕԿԱՏՕ | 65401 | ||||
Պաշտոնական կայք | екатеринбург.рф | ||||
| |||||
Եկատերինբուրգը հաճախ անվանվում է «Ուրալի մայրաքաղաք»[5], «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք». նկատի է առնվում, որ իր տնտեսությամբ, մշակույթով, տրանսպորտային, զբոսաշրջային դերով ու նշանակությամբ երրորդ տեղն է զբաղեցնում այդ երկրում[6][7][8][9]։
Քաղաքը տրանսպորտային կարևորագույն հանգույց է. ունի միջազգային օդանավակայան, նրա միջով են անցնում անդրսիբիրյան երկաթուղին և վեց դաշնային նշանակության ավտոմայրուղիներ։ Արդյունաբերական կարևորագույն կենտրոն է նաև՝ օպտիկա-մեխանիկական, մեքենաշինական, սարքաշինական, մետաղաձուլական ու մետաղագործական, ռազմա-արդյունաբերական համալիրի, պոլիգրաֆիական, սննդի ու թեթև արդյունաբերության հզոր ձեռնարկություններով։
Եկատերինբուրգը վարչական կարևոր կենտրոն է. այստեղ են գտնվում Ռուսաստանի կենտրոնական ռազմական օկրուգի շտաբը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ուրալյան բաժանմունքի նախագահությունը, ՌԴ նախագահի ներկայացուցչությունը, դաշնային իշխանության 35 տարածքային մարմիններ[10]։