From Wikipedia, the free encyclopedia
Մարգարիտ Հենրիկի Եսայան (օրիորդական ազգանունը՝ Բոզիկյան[3][4], հոկտեմբերի 24, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ, նախկին լրագրող[5]։
Մարգարիտ Եսայան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1958[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատանք | ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Margarit Yesayan Վիքիպահեստում |
Ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում։
1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Մասնակցել է ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում անցկացված «Լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացներում» դասընթացին (2002 թվական)։
1983-1996 թվականներին եղել է «Պիոներ կանչ» (հետագայում` «Կանչ») մանկապատանեկան թերթի լրագրող, ապա` դպրոցական բաժնի խմբագիր։ 1996-2012 թվականներից աշխատել է «Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող-մեկնաբան։ 1999-2001 թվականներին համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ։ 2011 թվականից դասավանդում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։
2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ 2019 թվականին հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
2003 թվականին արժանացել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության շնորհակալագրի, 2008 թվականին՝ «Տարվա լրագրող» կոչման («Դե Ֆակտո» ամսագիր) 2010 թվականին՝ ԵՄ «ՏԻ ռեպորտաժ» ծրագրի շնորհակալագրի, 2011 թվականին՝ Երևանի մամուլի ակումբի «Լրագրողական հետաքննություն» մրցանակի` «Տիեզերական» գիրքը կազմելու և խմբագրելու համար։ 2012 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Հայոց բանակի 20-ամյակ» հուշամեդալով, 2017 թվականին՝ Երախտագիտության մեդալով[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.