Եվգենի Սավոյացի
From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Սավոյացի (Eugen von Savoyen, հոկտեմբերի 18, 1663(1663-10-18)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - ապրիլի 21, 1736(1736-04-21)[1][3][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5]), արքայազն, ավստրիական զորավար, ռազմական և քաղաքական գործիչ։ Ֆելդմարշալ (1693), գեներալիսսիմուս (1697)։ Առաջին անգամ աչքի է ընկել 1683-ին թուրքերի դեմ մղված Վիեննայի ճակատամարտում։ 1689-ից գլխավորելով Իտալիայում գտնվող ավստրական զորքերը՝ հաղթանակներ է տարել ֆրանսիացիների դեմ։ 1697-ին Զենտայի մոտ ջախջախել է թուրքերին՝ ստիպելով կնքել Կարլովիցի հաշտությունը (1699)։ Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում (1701 -1714) հաղթել է ֆրանսիական, ֆրանս-բավարական զորքերին (1704, 1706, 1709), իսկ 1712-ին պարտություն է կրել։ 1716-1718-ի ավստրո-թուրքական պատերազմում հաղթել է թուրքերին ն գրավել Բելգրադը (1717)։ 1714-1724-ին եղել է Հարավային Նիդերլանդների փոխարքա, ճնշել հակահաբսբուրգյան շարժումը։ Հանդես է եկել Ավստրիայի, Պրուսիայի և Ռուսաստանի համագործակցության օգտին՝ ընդդեմ Ֆրանսիայի և Թուրքիայի։ Նա մի շարք բարեփոխումներ է մտցրել բանակում։ Ստեղծել է եզակի գրադարան և արվեստի հուշարձանների հավաքածու։
Եվգենի Սավոյացի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1663(1663-10-18)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | ապրիլի 21, 1736(1736-04-21)[1][3][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] |
Գերեզման | Prince Eugene Chapel և Turin Cathedral |
Քաղաքացիություն | Սավոյայի դքսություն |
Մասնագիտություն | սպա, զորավար և բանակի սպա |
Աշխատավայր | Ավստրիայի դաշնային կառավարություն |
Ծնողներ | հայր՝ Eugene Maurice, Count of Soissons?[6], մայր՝ Olympia Mancini?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of Austria to France? և Governor of Milan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Prince Eugene of Savoy Վիքիպահեստում |