Երկբևեռ աֆեկտիվ խանգարում
Հոգեկան խանգարում / From Wikipedia, the free encyclopedia
Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, բիպոլյար պսիխոզ (նախկինում հայտնի է եղել որպես մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ), հոգեկան խանգարում, բնորոշվում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով (մանիակալ, դեպրեսիվ փուլեր), միջփուլային շրջանում ախտանշանների լրիվ դարձելիությամբ[2][3][4]։ Էական ցուցանիշ է տվյալ դեպքում տրամադրության բարձրացումը՝ էյֆորիան, որը կարող դրսևորվել մանիակալ կամ հիպոմանիկալ դրվագների տեսքով։ Մանիակալ փուլում հիվանդները էներգիայով լի են, երջանիկ, անհիմն լավատես կամ դյուրագրգիռ[2]։ Հաճախ անմիտ որոշումներ են կայացնում՝ չմտածելով հետևանքների մասին։ Բացի այդ այս փուլում հիվանդերը քնի կարիք չեն զգում[3]։ Դեպրեսիվ փուլին բնորոշ են տրամադրության անկումը, ընկճվածությունը, կյանքի հանդեպ բացասական վերաբերմունք և ցածր տեսողական կոնտակտը[2]։ Հիվանդը կորցնում է հետաքրքրությունը, ինքնավստահությունը, խանգարվում է քունը։ Երկբևեռ աֆեկտիվ խանգարման հետևանքով ինքնասպանությունների փորձերի թիվը ավելին է քան 6%, իսկ ինքնավնասումներինը՝ 30-40%[2]: Երկբևեռ աֆեկտիվ խանգարման հետ են կապված նաև հոգեկան այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են տագնապային խանգարումը և հոգեակտիվ նյութերի գործածումը[2]։ Այս հիվանդության պատճառները դեռևս հստակ բացահայտված չեն, սակայն մեծ դեր են խաղում ժառանգական և էկոլոգիական գործոնները[2][5]։ Էկոլոգիական գործոնների մեջ են մտնում մանկության ընթացքում տարած դաժան վերաբերմունքը, երկարատև սթրեսը[2]։ 85% դեպքերում հիվանդության զարգացումը պայմանավորված է գենետիկական գործոնով[6]։ Գոյություն ունի հիվանդության 2 տիպ՝ առաջին և երկրորդ։ Առաջին տիպի դեպքում զարգանում է առնվազն մեկ մանիակալ դրվագ, որը կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել դեպրեսիվ վիճակով։ Երկրորդ տիպի դեպքում դրսևորվում առնվազն մեկ հիպոմանիկալ (բայց ոչ մանիակալ) և մեկ երկարատև դեպրեսիվ դրվագ[3]։ Եվ նաև գոյություն հիվանդության զարգացման երրորդ տիպը՝ցիկլոթիմիկ խանգարումը, որի դեպքում ախտանիշները արտահայտվում են նվազ ուժգնությամբ, սակայն տևողությունն ավելի երկար է[3]։ Կա նաև այլ դասակարգում, որը կապված է դեղամիջոցների օգտագործման կողմնակի էֆեկտների կամ ուղեկցվող այլ հիվանդությունների հետ[3]։ Նմանատիպ այլ վիճակներ են ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, շիզոֆրենիան, հոգեակտիվ նյութերի գործածումը և անձնային խանգարումները[2]։ Բժշկական հետազտությունները (լաբորատոր, բիոքիմիական, սկրինինգային և այլն) ինֆորմատիվ չեն այս հիվանդության ախտորոշման համար, բայց կարող են օգտակար լինել ուղեկցողղ այլ խնդիրների լուծման համար[7]։
Երկբևեռ աֆեկտիվ խանգարում | |
---|---|
Հավանական է, որ կապ գոյություն ունի գործունեության և երկբևեռ խանգարման միջև[1], որով տառապում էր Վինսենթ վան Գոգը։ Սա նրա «Աստղալից գիշեր» նկարն է։ | |
Տեսակ | Հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | տրամադրության տատանումներ, մանիա, հիպոմանիա, դեպրեսիա, հոգեբանական գրգռվածություն, անքնություն, զառանցանք, աֆազիա |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-9 | 296.40 296.60 296.80 |
ՀՄԴ-10 | F31.9 F31 |
Հոմանիշներ | Բիպոլար պսիխոզ, մանիակալ-դեպրեսիվ համախտանիշ |
Բուժում | հոգեթերապիա |
Bipolar disorder Վիքիպահեստում |
Բուժումը սովորաբար ներառում է հոգեթերապիա՝ զուգորդված նորմոթիմիկների (տրամադրությունը կարգավորող դեղամիջոցներ), հոգեմետ դեղերի, հակադեպրեսանտների, և այլ դեղամիջողցների հետ[2]։ Նորմոթիմիկների օրինակներ են լիթիումի աղերը կամ տարատեսակ հակակոնվուլսանտները (հակացնցումային դեղամիջոցներ)[2]։ Հիվանդներին, որոնք հրաժարվում են բուժումից անհրաժեշտ է ենթարկել հարկադրական բուժման հոգեբուժարաններում, քանի որ նրանք կարող են վնաս հասցնել ոչ միայն իրենց, այլև ուրիշ մարդկանց[2]։ Առավել բարդ վարքագծային խանգարումների դեպքում, ինչպիսիք են ագիտացիան կամ կռվարարությունը, խորհուրդ է տրվում նշանակել հակապսիխոտիկ դեղամիջոցներով կամ բենզոդիազեպիններով բուժման կարճատև կուրս[2]։ Մանիակալ փուլում խորհուրդ է տրվում դադարեցնել հակադեպրեսանտները[2]։ Եթե հակադեպրեսանտները զուգակցվում են Էլեկտրոկոնվուլսիվ թերապիան (ԷԿԹ), վերջնականապես ուսումնասիրված չէ, բայց կարող է կիրառվել այն հիվանդների դեպքում, որոնց օգուտ չեն տվել այլ բուժման մեթոդները[2][8]։ Բուժման դադարեցումը պետք է դանդաղ կատարվի[2]։ Հիվանդության ընթացքում շատ հիվանդներ ունենում են խնդիրներ աշխատանքային, ֆինանսական, միջանձնային ոլորտներում[2]։ Կենսակերպի փոփոխության և դեղերի կողմնակի ազդեցությունների պատճառով ԵԱԽ-ով հիվադների սրտանոթային հիվանդությունների, օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդության, հետևանքով մահացության ցուցանիշը կրկնակի բարձր է հոգեպես առողջ մարդկանց համեմատությամբ[2]։