Երվանդ Բ
From Wikipedia, the free encyclopedia
Երվանդ Բ (ծն.թ. անհայտ - մ.թ.ա. մոտ 344), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյանի զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա. VI դարում խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ։ Ամուսնացել է Աքեմենյան Արտաքսերքսես թագավորի դստեր՝ Հռոդոգունեի հետ։ Ըստ Քսենոփոնի, Երվանդի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Մ.թ.ա. 386 թվականից հետո Երվանդը Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II-ի դեմ։ Ապստամբության ճնշումից հետո Երվանդը կրկին հպատակվել է Արտաքսերքսեսին և ճանաչվել Միսիայի սատրապ։ Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդն ի վերջո հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։
Արագ փաստեր Երվանդ Բ, Երվանդ Բ Երվանդունի ...
Երվանդ Բ | |
---|---|
Երվանդ Բ Երվանդունի | |
Մեծն Հայք | |
Իշխանություն | մ.թ.ա. 404–մ.թ.ա. 360 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 4-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 331[1] |
Վախճանի վայր | Գավգամելա, Իրաք |
Հաջորդող | Երվանդ Գ |
Ուղեկից | Հռոդոգունե |
Տոհմ | Երվանդունի |
գերիշխան | |
Հայր | Արտաշիր |
Մայր | Հռոդոգունե[2] |
Երեխաներ | Միհրան[2] |
Փակել