Զաբուր
From Wikipedia, the free encyclopedia
Զաբուրը (արաբ․՝ زبور) Սուրբ Գիրք է, որն ուղարկվել է իսլամական մարգարե Դավուդին (Դավիթ)։ Հիշատակվում է Ղուրանում[1]։
Իսլամում Զաբուրը համարվում է Ալլահի կողմից ուղարկված Թաուրաթից հետո երկրորդ Սուրբ Գիրը։ Զաբուրը ամենափոքր աստվածային գիրքն է։
Ի տարբերություն Թաուրաթի և Ղուրանի, Զաբուրը չի պարունակում նոր կրոնական պատվիրաններ[2]։
Դավուդ մարգարեն առաջնորդվում էր Մուսայի շարիաթով, իսկ Զաբուրը կոչված էր Մուսայի շարիաթը ավելի ամրապնդելու համար։ Զաբուրի բանաստեղծությունները (սաղմոսները) գրված են բանաստեղծական ոճով[3]։
Շատ իսլամական աստվածաբաններ համարում են Զաբուրը Սաղմոսարան[2]։