Զախարի Ստոյանով
From Wikipedia, the free encyclopedia
Զախարի Ստոյանով (1850[2][3][4][…], Medven, Kotel Municipality, Սլիվենի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 2, 1889(1889-09-02)[2][5], Փարիզ, Ֆրանսիա[6]), բուլղար գրող, հասարակական գործիչ։ Ազգային-ազատագրական շարժման մասնակից։ Ստարա Զագորայի (1875) և Ապրիլյան (1876) ապստամբությունների կազմակերպիչներից։ Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրվելուց (1878) հետո՝ հինգերորդ ժողովրդական ժողովի նախագահ (1888)։ Եղել է «Ռաբոտնիկ» («ռուս.՝ Работник», 1881), «Բորբա», («ռուս.՝ Борьба», 1885),«Սվոբոդա» («ռուս.՝ Свобода», 1887) թերթերի խմբագիր։ Հանդես է եկել արմատական ժողովրդավարության դիրքերից, կյանքի վերջին տարիներին՝ ի պաշտպանություն միապետական կարգերի։ Բուլղարիայի վավերական գրականության ներկայացուցիչներից է։ Նրա գրչին են պատկանում թուրք զավթիչների դեմ ուղղված բուլղական ժողովրդի հայդուկային և ազգային հեղափոխական շարժման ականավոր գործիչների վիպական կենսագրությունները («Վասիլ Լևսկի-Սարկավագը», 1883, «Չետաները Բուլղարիայում-Ֆիլիպ Տոտյու, Հաջի Դիմիտր և Ստեփան Կաբաշա», 1885, «Խրիստո Բոտն», 1888 և այլն)։ «Նոթեր բուլղարական ապստամբությունների մասին» (հատոր 1—3, 1884-1992) երկում արտացոլված են Ապրիլյան ապստամբության փոթորկալի իրադարձությունները։ Ստոյանովի հուշագրությունները դարձել են բուլղական ռեալիստական արձակի զարգացման կարևոր փուլը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
բուլղար․՝ Захарий Стоянов | |
---|---|
Ծնվել է | 1850(1850) |
Ծննդավայր | Մեդվեն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1889 սեպտեմբերի 2 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա[1] |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Երկեր | Q12280345? |
Մասնագիտություն | գրող, լրագրող և քաղաքական գործիչ |
Ամուսին | Anastasiya Obretenova? |
Զբաղեցրած պաշտոններ | Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | People's Liberal Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Zaharinka Stoyanova? |
Zahari Stoyanov Վիքիպահեստում |