հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Զավեն Վասիլի Ավետիսյան (նոյեմբերի 16, 1933, Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2022), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից։
Զավեն Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1933 Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 19, 2022 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ՀԳՄ |
Ալմա մատեր | Չեռնիգովի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1956), ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1963) և Գրականության ինստիտուտ (1969) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ծնվել է ՀԽՍՀ Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ 1951 թվականին ընդունվել և 1956 թվականին ավարտել է Չերնիգովի (Ուկրաինա) ռազմաօդային բարձրագույն օդաչուական ուսումնարանը և որպես զինվորական օդաչու ծառայել Լենինգրադում։ 1958 թվականին զորացրվել է բանակից։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա աշխատել է հայրենի գյուղի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1966-1969 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1969 թվականին «Թումանյանի գեղարվեստական մտածողության հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեսության բաժնում որպես ավագ գիտաշխատող[1]։
2013 թվականին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.