Զատկի կղզի
From Wikipedia, the free encyclopedia
Զատկի կղզի (հոլ.՝ Paasch-Eylandov, իսպ.՝ Isla de Pascua), կղզի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, պատկանում է Չիլիին։ Կղզին հայտնի է նաև «Ռապա Նուի» (ռապ. Rapa Nui) թահիթիական անվամբ, որը համապատասխանում է տեղաբնակների լեզվին։ Տարածքը 163,6 կմ²։ Կոորդինատները՝ 27°07′ հվ. լ. 109°21′ ամ. ե.HGЯOL
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զատկի կղզի (այլ կիրառումներ)
Զատկի կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Չիլի |
Վարչատարածքային միավոր | Զատկի կղզու համայնք |
Վայր | Չիլիի կղզիներ |
Երկարություն | 24 կմ |
Լայնություն | 3,6 կմ |
Մակերես | 164 կմ² |
Ամենաբարձր կետը | Տերևակա |
Բնակչություն | 7750 մարդ (2017) |
Հայտնաբերող | Յակոբ Ռոգևեն |
Անվանված է | Զատիկ |
Այն կազմավորվել է մի շարք հրաբխային զանգվածային ժայթքումների հետևանքով և միլիոնավոր տարիներ շարունակ կղզին բնակեցված չի եղել. այնտեղ ապրել են միայն ծովային թռչուններ։ Կղզու զառիթափ լանջերը, այնուամենայնիվ, փարոսն են պոլինեզյան ծովագնացների։ Հայտնի չէ, թե ինչու են նրանք լքել իրենց հայրենի երկիրը։
Լավայի խողովակները և իրար զարնվող ալիքները կազմավորել են հարյուրավոր քարանձավներ և վտանգավոր ծովածոց։ Միայն մի քանի անվտանգ վայրեր կան, որտեղ կարող են խարիսխ իջեցնել։
Միջինը 4 մ բարձրություն և 14 տ քաշ ունեցող այս արձանները մեծ մասամբ քանդակվել և տեղադրվել են 1000-1650 թթ..։ Դրանք համարվել են քաղաքական հեղինակության և իշխանության խորհրդանիշներ։ Դրանց ձևավորումը համապատասխանել է տեղաբնակների մարմնի դաջվածքներին, որոնք մատնանշում էին հասարակական կարգավիճակը, իսկ որոշների գագաթները ձևավորված են կարմիր քարերով՝ հավանաբար խորհրդանշելով Ռապա Նուիի վորնախավի կարմիր մազերը։
Կղզու մայրաքաղաքն ու նրա միակ քաղաքը Անգա Ռոան է։ Այն աշխարհում հայտնի է հատկապես մոաների՝ հրաբխային մամլված փոշուց կառուցված քարե արձանների շնորհիվ, որոնցում, ըստ տեղաբնակների, կենտրոնացած է Զատկի կղզու առաջին թագավոր Հոտու-Մատուի նախնիների գերբնական ուժը։ Նորաբնակները կղզին վերանվանել են «Te Pito O Te Henua», որը կոչվում է Երկիր մոլորակի «պորտը»։
Զատկի կղզին Տրիստան դա Կունյա կղզեխմբի հետ միասին հանդիսանում է աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզին։ Հեռավորությունը մինչև Չիլիի մայրցամաքային ափերը կազմում է 3514 կմ, իսկ մինչ Պիտկերն կղզին՝ ամենամոտ բնակավայրը, 2075 կմ։ Կղզին հոլանդացի ճանապարհորդ Յակոբ Ռոգևենի կողմից հայտնագործվել է 1722 թվականի Զատկի կիրակի օրը։
Կղզում բնակվում է ընդամենը 5806 մարդ (2012)[1]։
1888 թվականին կղզին կցվել է Չիլիին։ 1995 թվականին Ռապանուի ազգային այգին (Զատկի կղզի) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։