Զինեդին Զիդան
ֆրանսերեն ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Զինեդին Յազիդ Զիդան (ֆրանսերեն արտասանութամբ՝ , հունիսի 23, 1972(1972-06-23)[2][3][4][…], 16th arrondissement of Marseille, Մարսել[5]), մականունը «Զիզու», ազգությամբ-ամազախ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով եղել է Ռեալ Մադրիդի մարզիչը։ Նա հանդես է եկել որպես հարձակողական կիսապաշտպան Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի, Կաննի, Բորդոյի, Յուվենտուսի և Ռեալ Մադրիդի կազմում[6][7]։ Որպես հրաշալի փլեյմեյքեր, Զիդանը հրաշալիորեն տիրապետում էր գնդակին և ուներ բարձրակարգ տեխնիկա։ 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Զիդանը ճանաչվել է վերջին 50 տարիների լավագույն Եվրոպացի ֆուտբոլիստ[8]։ Շատերը նրան համարում են պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը[9][10][11]։ Ի հավելումն նրա հաջողություններին որպես ֆուտբոլիստ, Զիդանը պատմության մեջ միակ մարզիչն է, ով հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երեք անգամ անընդմեջ[12] :
Զինեդին Զիդան زين الدين زيدان ֆր.՝ Zinedine Zidane | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Զինեդին Յազիդ Զիդան | ||
Ազգությունը | ազգությամբ-ամազախ,ֆրանսիացի | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Մականուն | Զիզու | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 23, 1972 (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարսել, Ֆրանսիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1982-1983 1983-1987 1987-1988 |
Սեն-Անրի Սետեմ-լե-Վալլոն Կանն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1982-1983 1983-1987 1996-2001 2001-2006 |
Կանն Բորդո Յուվենտուս Ռեալ Մադրիդ |
61 (6) 139 (28) 151 (24) 155 (37) | |
Ազգային հավաքական | |||
1988-1989 1989-1990 1990-1994 1994-2006 |
Ֆրանսիա (մինչև 17) Ֆրանսիա (մինչև 18) Ֆրանսիա (մինչև 21) Ֆրանսիա |
4 (1) 6 (0) 20 (3) 108 (31) | |
Մարզչական կարիերա | |||
2013-2014 2016-2018 |
Ռեալ Մադրիդ (գլխավոր մարզչի օգնական) Ռեալ Մադրիդ (գլխավոր մարզիչ) | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Որպես ակումբային ֆուտբոլիստ Զիդանը հաղթել է Լա Լիգայում և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում Ռեալ Մադրիդի հետ, երկու անգամ Սերիա A-ում Յուվենտուսի հետ միասին և երկու անգամ Միջմայրցամաքային գավաթում ու ՈՒԵՖԱ Սուպեր գավաթում երկու ակումբների հետ։ 2001 թվականի նրա տրանսֆերը Յուվենտուսից Ռեալ Մադրիդ ռեկորդային €77,5 միլիոն էր։ Նրա ձախ ոտքով հարվածը հաղթանակ բերեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2002-ում և դարձավ առաջնության պատմության լավագույն գոլերից մեկը։ Ֆրանսիայի հավաքականում Զիդանը հաղթեց Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998` դառնալով դուբլի հեղինակ եզրափակչում և ՈՒԵՖԱ Եվրո 2000-ը, որտեղ ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Աշխարհի գավաթի հաղթանակը դարձրեց նրան հերոս Ֆրանսիայում և 1998 թվականին նրան շնորհվեց Պատվավոր Լեգեոնի շքանշան։
Զիդանը դարձել է ՖԻՖԱ տարվա լավագույն ֆուտբոլիստ երեք անգամ` 1998, 2000 և 2003 թվականներին և նվաճել է 1998 թվականի Ոսկե գնդակը։ Նա եղել է Ֆրանսիայի Լիգա 1-ի տարվա ֆուտբոլիստ 1996 թվականին, Սերիա A-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ 2001 թվականին, Լա Լիգահի լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստ 2002 թվականին։ 2004 թվականին նա ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ում։ Զիդանը ստեցել է ոսկե գնդակ որպես Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 թ.-ի լավագույն ֆուտբոլիստ, չնայած նրա հեռացմանը եզրափակչում։ Այս աշխարհի գավաթից հետո նա հայտարարեց, որ ավարտում է իր ֆուտբոլային կարիերան։ Իր բոլոր հաջողությունների արդյունքում որպես ֆուտբոլիստ, Զիդանը ութ ֆուտբոլիստներից մեկն է, ով հաղթել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, ՈՒԵՖԱ Չեմիոնների Լիգայում և Ոսկե գնդակը[13]։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Զիդանը դարձավ Ռեալ Մադրիդի մարզիչի օգնական Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ 2013-14 մրցաշրջանում։ Այս մրցաշրջանում ակումբը հաղթեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում և Կոպա դել Ռեյյում, որից հետո Զիդանը դարձավ Ռեալ Մադրիդի երկրորդ թիմի Ռեալ Մադրիդ Կաստիլիայի մարզիչ[14]։ Նա այս պաշտոնին մնաց երկու տարի և 2016 թվականի հունվարին գլխավորեց Ռեալ Մադրիդը[15]։ Որպես մարզիչ իր առաջին երկու մրցաշրջաններում Զիդանը հաղթեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում երկու անգամ, Լա Լիգայում, Սուպերկոպա դե Իսպանիայում, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը երկու անգամ և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթը երկու անգամ[16]։ 2017 թվականին նա հայտարարվեց ՖԻՖԱ լավագույն մարզիչ[17]։ 2018 թվականին Զիդանը երրորդ անգամ անընդմեջ հաղթեց ՈՒԵՖԱ Չեպիոնների գավաթը և դարձավ առաջին մարզիչը, ով հաղթում է եվրոպական գավաթները երեք անգամ անընդմեջ[18]։ Հաղթանակից մի քանի օր անց Զիդանը հրաժարական տվեց Ռեալ Մադրիդի մարզիչի պաշտոնից[19][20][21]։