Էդգար Ալլան Պո
From Wikipedia, the free encyclopedia
Էդգար Ալլան Պո (անգլ.՝ Edgar Allan Poe, հունվարի 19, 1809(1809-01-19)[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 7, 1849(1849-10-07)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4][5]), ամերիկացի գրող, պոետ, Էսսեիստ, գրական քննադատ և խմբագիր, ամերիկյան ռոմանտիզմի ներկայացուցիչ, Ժամանակակից դետեկտիվի ձևի[7][8] և հոգեբանական արձակի ժանրի ստեղծողը[9]։ Էդգար Պոյի որոշ աշխատանքներ նպաստել են գիտական ֆանտաստիկայի ձևավորմանը[10] և զարգացմանը, իսկ նրա արվեստի այնպիսի գծերը, ինչպիսիք են իռացիոնալությունը, միստիցիզմը, դատապարտվածությունը, պատկերվող իրավիճակների անոմալությունը, կանխագործեցին դեկադենտության գրականությունը։ Առավել հայտնի է որպես «սարսափելի» և միստիկ պատմվածքների, ինչպես նաև «Ագռավը» բանաստեղծության հեղինակ։
Էդգար Ալլան Պո անգլ.՝ Edgar Allan Poe | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Edgar Allan Poe |
Ծնվել է | հունվարի 19, 1809(1809-01-19)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 1849(1849-10-07)[1][2][3][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4][5] |
Գերեզման | Westminster Hall and Burying Ground |
Գրական անուն | Edgar A. Perry[6] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, ակնարկագիր, գրական քննադատ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վիրջինիայի համալսարան և ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Ժանրեր | դետեկտիվ, գոթական գրականություն, dark romanticism?, պոեզիա և fantastique? |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Սև կատուն, Ջրհորը և ճոճանակը, Սպանություն Մորգ փողոցում, The Oval Portrait?, Մատնիչ սիրտը, The Narrative of Arthur Gordon Pym of Nantucket?, Ագռավը, Գողացված նամակը, The Gold-Bug?, The Fall of the House of Usher? և William Wilson? |
Ամուսին | Վիրչինիա Էլզա Կլեմմ Պո |
Էդգար Ալլան Պո Վիքիդարանում | |
Edgar Allan Poe Վիքիպահեստում |
Չնայած նրան, որ կյանքի ընթացքում Էդգար Պոն հայտնի է եղել առավելապես որպես գրական քննադատ, հետագայում նրա գեղարվեստական ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել համաշխարհային գրականության, ինչպես նաև տիեզերաբանության և ծածկագրության վրա։ Նա եղել է առաջին ամերիկացի գրողներից, ում փառքը հայրենիքում նշանակալիորեն զիջում էր եվրոպականին[11]։ Նրա ստեղծագործությանը հատուկ ուշադրություն էին դարձնում սիմվոլիստները, ովքեր նրա պոեզիայից էին վերցրել սեփական էսթետիկայի գաղափարը։ Էդգար Պոյին բարձր էին գնահատում Ժյուլ Վեռնը, Արթուր Կոնան Դոյլը, Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը՝ վերագրելով նրան ռահվիրայի դերը այն ժանրերում, որոնք նրանք հանրաճանաչեցնում էին։