Էդուարդ Էմերսոն Բարնարդ
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Էմերսոն Բարնարդ (անգլ.՝ Edward Emerson Barnard դեկտեմբերի 16 1857 թվական, Նեշվիլ, Թենեսի - փետրվարի 6, 1923 թվական, Ուիլիամս - Բես. Վիսկոնսին), ամերիկացի աստղագետ - ուսումնասիրող, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ 1887 թվական—1895 թվականին Լիկի աստղադիտարանի աստղագետ։ Ուսումնասիրել է թույլ աստղեր և մոլորակներ։ Ստացել է Ծիր Կաթինի և միգամածությունների բազում նկարներ։ Հայտնի է մութ միգամածությունների ուսումնասիրությոյններով։ 1892 թվականին հայտնաբերել է Ամալթեամը՝ Յուպիտերի V արբանյակը, 1916 թվականին՝ իր անունով կոչված աստղը՝ «Բարնարդի աստղը»։
Էդուարդ Էմերսոն Բարնարդ անգլ.՝ Edward Emerson Barnard | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1857(1857-12-16)[1][2][3][…] Նաշվիլ, ԱՄՆ[4] |
Մահացել է | փետրվարի 6, 1923(1923-02-06)[1][2][3][…] (65 տարեկան) Williams Bay, Ուոլուորթ, Վիսկոնսին, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, լուսանկարիչ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան[4], Լիկի աստղադիտարան[5] և Վանդտրբիլտի համալսարան[4] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Վանդտրբիլտի համալսարան (1887)[5] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Edward Emerson Barnard Վիքիպահեստում |
Ընտրվել է արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի թղթակից անդամ (1892)[7], ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1903)[8]։
Պարգևատրվել է թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալով, Ժանսենի, Քեթրին Բյուրսի մեդալներով, արժանացել մի շարք մրցանակների։
Բերնարդի պատվին անվանել են (819) Բերնարդիանա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1916 թվականին, Լուսնի և Մարսի մեկական խառնարան[9], գալակտիկաներից, Կալիֆոռնիայի սարերից, Յուպիտերի Գանիմեդ արբանյակի տարածաշրջաններից մեկը։
(907) Ռոդա արբանյակը կոչվել է աստղագետի կնոջ պատվին։