Էդուարդ Մարգարով
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Արտյոմի Մարգարով (հունիսի 20, 1942(1942-06-20)[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ԽՍՀՄ, հայ ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ։ Ավարտել տեղի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, խաղացել «Լոկոմոտիվ» և «Նեֆթյանիկ» ակումբներում, 1971 թվականին տեղափոխվել է Երևան։ «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976 թ. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից։
Ազգությունը | հայ | ||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1942(1942-06-20)[1][2] (81 տարեկան) | ||
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] | ||
Հասակ | 164 սանտիմետր | ||
Քաշ | 62 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։
ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը դարձել բրոնզե մեդալակիր։ Եղել է «Արարատի» ավագ մարզիչը, երկրորդ մարզիչը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[3]։