Էժենի Կոտտոն
From Wikipedia, the free encyclopedia
ԷԺենի Կոտտոն (ֆր.՝ Eugénie Cotton) (հոկտեմբերի 13, 1881(1881-10-13)[1][2], Սուբիզ[3] - հունիսի 16, 1967(1967-06-16)[3][2], Սևր[3]), ֆրանսիացի գիտնական-ֆիզիկոս, սոցիալիստ, կանանց իրավունքների պաշտպան։
Էժենի Կոտտոն ֆր.՝ Eugénie Cotton | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1881(1881-10-13)[1][2] Սուբիզ[3] |
Մահացել է | հունիսի 16, 1967(1967-06-16)[3][2] (85 տարեկան) Սևր[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և կանանց իրավունքների պաշտպան |
Հաստատություն(ներ) | École normale supérieure de jeunes filles |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | Femmes Solidaires?, Խաղաղության համաշխարհային խորհուրդ և Association France-URSS? |
Ալմա մատեր | École normale supérieure de jeunes filles |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[4] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Aimé Cotton? |
Eugénie Cotton Վիքիպահեստում |
1904 թվականից զբաղվել է մանկավարժությամբ և գիտահետազոտական աշխատանքով։ 1936-1941 թվականներին եղել է իգական մանկավարժական ինստիտուտի (էկոլ նորմալ) տնօրեն, 1945 թվականից՝ պատվավոր տնօրեն։ Գիտական գործունեության համար 1934 թվականին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։ Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի տարիներին (1940-1944 թվականներ) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1945 թվականին ընտրվել է Ֆրանսիայի կանանց միության նախագահ։ Եղել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի ստեղծման նախաձեռնողներից (1945 թվականի դեկտեմբեր) և դրա անդրանիկ նախագահը։
Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» Լենինյան մրցանակի (1951)։