Էլեկտրոնային երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրոնային երաժշտություն (անգլ.՝ Electronic music, խոսակցականում «էլեկտրոնիկա»), ընդգրկուն երաժշտական ժանր, որն ներառում է բոլոր այն երաժշտական ոճերը, որոնք ստեղծվել են էլեկտրոնային երաժշտական գործիքների և տեխնոլոգիաների միջոցով (հիմնականում հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով)[1]։ Չնայած նրան, որ էլեկտրոնային գործիքները ստեղծվել են դեռևս XX դարի առաջին կեսում, էլեկտրոնային երաժշտությունը որպես ժանր ձևավորվել է XX դարի երկրորդ կեսում։