From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Թեյլոր (անգլ.՝ Elizabeth Rosemond Taylor, փետրվարի 27, 1932[1][2][3][…], Համփսթեդ Գարդեն արվարձան, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - մարտի 23, 2011[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][15]), անգլո-ամերիկյան դերասանուհի։ Համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ տեղում։
Էլիզաբեթ Թեյլոր անգլ.՝ Elizabeth Taylor | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Համփսթեդ Գարդեն արվարձան, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 23, 2011[5][1][2][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Կրթություն | Byron House School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, ԱՄՆ և ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[7] և քրիստոնեություն |
Մասնագիտություն | բարեգործ, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գրող, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, արվեստի կոլեկցիոներ, ՁԻԱՀ ակտիվիստ և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ֆրենսիս Լեն Թեյլոր[8][9], մայր՝ Սառա Սոթերն[8][9] |
Ամուսին(ներ) | Քոնրադ Հիլթոն կրտսեր, Մայքլ Ուայլդինգ, Մայք Թոդ, Էդի Ֆիշեր, Ռիչարդ Բերթոն, Ռիչարդ Բերթոն, Ջոն Ուորներ և Լարի Ֆորթենսքի |
Երեխա(ներ) | Մայքլ Ուիլդինգ կրտսեր[8], Քրիստոֆեր Ուայլդինգ[8] և Լիզա Թոդ[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
elizabethtaylor.com | |
Էլիզաբեթ Թեյլորը ծնվել է 1932 թվականին Լոնդոնում։ Սովորել է պարարվեստի ուսումնարանում։ 1943 թվականին ռեժիսոր Ֆրեդ Ուիլկոքսը «հայտնագործում է » դերասանական արտակարգ ընդունակությունների տեր 11-ամյա Թեյլորին և ստեղծում «Լեսսին վերադառնում է տուն» կինոնկարը։ Այնուհետև նա մեկը մյուսի ետևից նկարահանվում է Ֆրեդ Ուիլկոքսի «Լեսիի արիությունը» (1946), Ջորջ Ստիվենսի «Մի տեղ արևի տակ» (1951) և «Հսկան» (1956), Ջոզեֆ Լ. Մանկիևիչի «Կլեոպատրա» (1961-1963), Ջոն Հյուստոնի «Իգուանայի գիշերը» (1964), Ջեկ Հալեի «Հոլիվուդի հիշարժան տարիները (1975), Գայ Համիլտոնի «Հայելին ճաքեց» (1980 թ., ըստ Ագաթա Քրիստիի համանուն պատմվածքի)։ Էլիզաբեթ Թեյլորը առավել հայտնի է 1963 թվականին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում խաղացած գլխավոր դերի շնորհիվ ( նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը՝ իր 7 ամուսիններից մեկը)։
Երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի՝ 1961 թվականին ռեժիսոր Դանիել Մաննի «Բաթերֆիլդ, 8» ֆիլմում կատարած դերի, երկրորդը՝ 1967 թվականին Մայք Նիկոլսի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմերի համար։ 1975 թվականին Թեյլորը նկարահանվեց ռեժիսոր Ջորջ Կյուքորի խորհրդա-ամերիկյան «Կապույտ թռչունը» կինոնկարում, որտեղ կատարեց չորս դեր՝ Մոր, Լույսի, Բարի հրեշտակի և Մայրական սիրո։ Իր 50- ամյակի շեմին Էլիզաբեթ Թեյլորը հրաժեշտ տվեց կինոյին և ամբողջությամբ նվիրվեց թատրոնին։
«Օսկարներ» շնորհող Շարժանկարի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան Էլիզաբեթ Թեյլորին 1992 թվականին հանձնել է «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը»՝ կինոարվեստին ծառայելու և բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։ Էլիզաբեթ Թեյլորը բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.