գերմանացի շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն From Wikipedia, the free encyclopedia
Էմանուել Լասկեր (գերմ.՝ Emanuel Lasker, դեկտեմբերի 24, 1868[1][2][3][…], Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2][4][5] - հունվարի 11, 1941[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), գերմանացի շախմատիստ, դիրքային դպրոցի ներկայացուցիչ, աշխարհի երկրորդ չեմպիոն (1894-1921 թվականներին), մաթեմատիկական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Լասկերը պահպանում է չեմպիոնության իր տիտղոսը 27 տարի, ինչը հանդիսանում է ռեկորդային ձեռքբերում շախմատում, և շարունակում է հանդես գալ բարձր մակարդակում մինչև 68 տարեկան։
Էմանուել Լասկեր Emanuel Lasker | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[2][4][5] |
Մահացել է | հունվարի 11, 1941[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Beth Olam Cemetery[6] |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և Վայմարյան Հանրապետություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան[7] |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[8] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, շախմատիստ, բրիջ խաղացող, փիլիսոփա և շախմատային տեսաբան |
Աշխատավայր | Թուլեյնի համալսարան |
Ամուսին | Martha Lasker? |
Պարգևներ և մրցանակներ | |
Emanuel Lasker Վիքիպահեստում |
Լասկերը տիրապետում է յուրօրինակ խաղային ոճի, սակայն նրա ամենաուժեղ կողմը համարում են դիրքային զգացողությունը և վերջնախաղը։ Շատ կենսագիրներ և հետազոտողներ Լասկերին համարում են շախմատի հոգեբանական մոտեցման բացահայտող։ Շատերը համարում են, որ նա կարող էր գնալ իրեն համար վատ դիրքերի, որպեսզի հետո խաղը տաներ տվյալ հակառակորդի համար անհարմար հունով։ Այդ տեսանկյունը հիմա էլ շատ ընդունված է սակայն փորձագետների մի մասը համարում եմ դա մոլորություն՝ բացատրելով Լասկերի հաջողությունները նրա շախմատային խորը հասկացողությամբ և այս կամ այն դիրքերի վատ և լավ կողմերը գնահատելու կարողությամբ։
Լասկերը հաճախակի դադարեցրել է իր շախմատային ելույթները մի քանի տարով, որպեսզի զբաղվի մաթեմատիկայով և փիլիսոփայությամբ։ 1901 թվականին Լասկերը պաշտպանել է բժշկական դիսերտացիան, իսկ իրեն գլխավոր ձեռքբերումը մաթեմատիկայում դարձել է իր թեորեմը, որը իր անունը ստացել է իր և Էմմի Նյոտերի անունից, վերջինս ընդհանրացրել է Լասկերի նախնական արդյունքը։ Բացի դրանից Լասկերը հրապարակել է մի քանի փիլիսոփայական աշխատություններ և գեղարվեստական ստեղծագործություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.