Էմիլ Լեոն Պոստ
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Լեոն Պոստ (անգլ.՝ Emil Leon Post, փետրվարի 11, 1897(1897-02-11)[1][2][3][…], Ավգուստով, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1954(1954-04-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան։ Պոստի հետազոտությունները նպաստել են մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ձևավորմանը։
Էմիլ Լեոն Պոստ Emil Leon Post | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1897(1897-02-11)[1][2][3][…] Ավգուստով, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 21, 1954(1954-04-21)[1][2][3][…] (57 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Գերեզման | Մաունթ Հեբրոն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, տրամաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Նյու Յորք քաղաքի քոլեջ[2], Փրինսթոնի համալսարան[2], Կոլումբիայի համալսարան[2], Կոռնելի համալսարան[2] և George Washington Educational Campus?[2][5] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան (1920)[5], Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց (1913)[5] և Նյու Յորք քաղաքի քոլեջ (1917)[5] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Գիտական ղեկավար | Cassius Jackson Keyser?[7] |
Emil Leon Post Վիքիպահեստում |
1920-ական թվականներին․ ձևակերպել է տրամաբանական հաշիվների անհակասականության և լրիվության գաղափարները, հետազոտել բազմարժեք տրամաբանությունը, ֆունկցիաների դասերի լրիվ և փակ լինելու հատկանիշները տարբեր տրամաբանություններում։
1930-ական թվականներին առաջադրել է ձևայնացված հաշվի և ալգորիթմի (Ա․ Մ․ Թյուրինգից անկախ) մաթեմատիկորեն ճշգրտված ընդհանուր գաղափարները, 1940-ական թվականներին ապացուցել (Անդրեյ Մարկովից անկախ) կիսախմբերում նույնության պրոբլեմի ալգորիթմական անլուծելիությունը և դրանով առաջին անգամ տվել ալգորիթմորեն անլուծելի հանրահաշվական խնդրի օրինակ։