From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Նաթ (անգլ.՝ Emma Nutt, հուլիս 1860, Բոստոն, ԱՄՆ - 1915)[1], 1878 թվականի սեպտեմբերի 1-ին Էմման դարձել է աշխարհում առաջին կին հեռախոսավարուհին, երբ աշխատանքի է ընդունվել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում Էդվին Հոլմսի հեռախոսային առաքման ընկերությունում (Telephone Despatch Company)[2][3]:
1878 թվականի հունվարին Բոստոնի Հեռախոսային առաքման ընկերությունն սկսել է վարձել տղաների ընկերությունում որպես հեռախոսային օպերատորներ աշխատելու համար, այդ թվում նաև Ջորջ Ուիլարդ Կլոյին[4]։ Տղաները (այդ թվում նաև Էմմայի ամուսինը[1]) բավականին հաջողակ հեռագրային կապի օպերատոր էին, բայց նրանց վերաբերմունքը (համբերության պակաս) և վարքագիծը (կատակներ, հայհոյանքներ) անընդունելի էին հեռախոսային կենդանի շփման համար[5], ուստի ընկերությունն սկսել է վարձել կին օպերատորների։ 1878 թվականի սեպտեմբերի 1-ին ընկերությունն աշխատանքի է վերցրել Էմմային, ով այս բնագավառում աշխատել է 33-37 տարի[6][7][8], որից հետո 1911 թվականին անցել է թոշակի[8][9]։ Էմմայի աշխատանքի անցնելուց մի քանի ժամ հետո նրա քույը՝ Ստելա Նաթը, դարձել է աշխարհում հեռախոսային երկրորդ կին օպերատորը[2][10]։ Ի տարբերություն Էմմայի՝ Ստելան որպես հեռախոսավարուհի աշխատել է մի քանի տարի[9]։
Հաճախորդների դրական արձագանքը Էմմայի հանգստացնող, բարեկիրթ ձայնին և համբերությանը պատճառ հանդիսացան, որ տղաները շուտով փոխարինվեն կին հեռախոսավարուհիներով։ 1879 թվականին Միչիգանում աշխատանքի ընդունվեցին առաջին կին հեռախոսավարուհիները՝ Բեսի Սնոու Բալանսը, Էմմա Լանդոնը, Քարի Բոլթը, Մինի Շումանը[3]։
Էմմային աշխատանքի է ընդունել հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։ Շաբաթական 54 ժամյա աշխատանքի դիմաց ամսական նա ստանում էր 10 դոլար[4]։ Էմման կարողանում էր հիշել Նոր Անգլիայի հեռախոսային և հեռագրային ընկերության տեղեկատուի բոլոր համարները[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.