Էմփայր Սթեյթ Բիլդինգ
From Wikipedia, the free encyclopedia
Էմփայր Սթեյթ Բիլդինգ (անգլ.՝ Empire State Building), 102 հարկանի երկնաքեր, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն կղզում։ Կառուցվել է 1929 թվականից մինչև 1931 թվականը։ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը համարվում էր աշխարհի խոշորագույն երկնաքերներից մեկը։ Երբ 2001 թվականին փլուզվեցին երկվորյակ աշտարակները, Էմփայր Սթեյթ Բիլդինգը կրկին դարձավ Նյու Յորքի ամենաբարձր երկնաքերը և մնաց այդպես մինչև 2012 թվականը։ Ճարտարապետության առումով շենքը պատկանում է ար-դեկո ոճին։
Էմփայր Սթեյթ Բիլդինգ | |
Empire State Building | |
Տեղագրություն | Նյու Յորք |
Կառուցման ժամանակ | 1929–1931 |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 103 |
Տարածքը շինության մեջ | 208,879 քառ․ մ |
Ճարտարապետ | Shreve, Lamb & Harmon |
Կառուցող | Homer Gage Balcom |
Տեղեկություններ Emporis կայքում | |
Վիքիպահեստում |
1986 թվականին Էմփայր Սթեյթ Բիլդինգը մտավ ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցուցակը։ 2008 թվականին Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտի կողմից համարվեց ամերիկյան ճարտարապետության լավագույն լուծումը[1]։ Շինության սեփականատերը W&H Properties ընկերությունն է[2]։ Գտնվում է 5-րդ պողոտայում։ Էմփայր Սթեյթ Բիլդինգը ներկա պահին բարձրությամբ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ԱՄՆ-ում և 22-րդը աշխարհում։ Այժմ կատարվում է վերանորոգում ավելի քան 550 միլիոն դոլար արժողությամբ։