Էյսեբիո
պորտուգալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Էյսեբիո, իսկական լրիվ անուն ազգանունը՝ Էուզեբիու դա Սիլվա Ֆերեյրա (պորտ.՝ Eusébio da Silva Ferreira, eu'zɛβiu dɐ 'siɫvɐ fɨ'ʁɐiɾɐ, հունվարի 25, 1942(1942-01-25)[3][4][7][…], Մապուտու, Մոզամբիկ - հունվարի 5, 2014(2014-01-05)[2][3][4][…], Լիսաբոն, Պորտուգալիա[2][8], առավել ճանաչված անվան տարբերակը՝ Էուզեբիու (խորհրդային և ռուսական լրատվամիջոցներում անունը գրվել է Էյսեբիո), ծագումով մոզամբիկցի, պորտուգալացի նշանավոր ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը[9][10][11][12][13][14][15], Աֆրիկա մայրցամաքի առաջին նշանավոր ֆուտբոլիստը[1], հանրահայտ է դարձել հանդես գալով Բենֆիկա ակումբում և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Էյսեբիո պորտ.՝ Eusébio | |||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էյսեբիոն 2011 թվականին | |||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էյսեբիո դա Սիլվա Ֆերեյրիա | ||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Պորտուգալիա | ||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||||||||||||||||||||||||||||||||
Մականուն |
Սև Հովազ Սև Մարգարիտ[1] | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | 1942 հունվարի 25 | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լորենսու Մարկիշ, Մոզամբիկ | ||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հունվարի 5, 2014(2014-01-05)[2][3][4][…] (71 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Լիսաբոն, Պորտուգալիա | ||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բենֆիկայի կազմում խաղացել է 301 խաղ և խփել 317 գոլ[16] Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 64 խաղ, խփել 41 գնդակ[17][18]։
Ֆուտբոլի աշխարհի 1966 թվականի առաջնություն բրոնզե մեդալակիր է, Պորտուգալիայի առաջնության 11-ակի չեմպիոն է և հնգակի գավաթակիր, 1961/62 թվականին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող[19], Հյուսիսամերիկյան լիգայի 1968-1984 լիգայի չեմպիոն[20]։
ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է 1954-2003 թվականներին՝ Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ[21][22], Ոսկե գնդակի 1965 թվականի դափնեկիր[23][24], 1966 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է[25], 7 անգամ դարձել է Պորտուգալիայի առաջնության[26], 3 անգամ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու[27][28][29], Ոսկե խաղակոշիկի կրկնակի դափնեկիր է, նաև այդ մրցանակի առաջին դափնեկիրն է[30][31][32]։