Էյ, Իրա՛ն
From Wikipedia, the free encyclopedia
Էյ, Իրա՛ն (պարս.՝ ای ایران Էյ, Իրա՛ն), հանրաճանաչ պարսկական (իրանական) հայրենասիրական երգ, ընդունված 1979 թ։ Որպես օրհներգ շատ կարճ ժամանակ է ծառայել՝ Իրանի հեղափոխությունից հետո մինչ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական օրհներգի ընդունումը, սակայն լայն տարածում ունի և պարսկական սփյուռքի ներկա ռեժիմի հակառակորդների կողմից օգտագործվում է որպես օրհներգ, որը տարբեր է Իրանի ներկա պետական օրհներգից։ Երգի բառերը գրվել են 1946 թ. Հոսեյն Գոլ-Գոլաբի կողմից, իսկ երաժշտության հեղինակը Ռուհոլլահ Խալեղին է, և առաջին անգամ կատարվել է Հոսեյն Բաննանի կողմից։ Օրհներգը անցումային էր, այն հաստատվեց հենց Փահլավիների տոհմի անկումից հետո, մինչև չգրվեց նորը։