Էնդրյու Ուայեթ
From Wikipedia, the free encyclopedia
Էնդրյու Նյուել Ուայեթ (անգլ.՝ Andrew Newell Wyeth, հուլիսի 12, 1917(1917-07-12)[1][2][3][…], Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] - հունվարի 16, 2009(2009-01-16)[6][1][2][…], Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[7][5]), ամերիկացի ռեալիստ նկարիչ, XX դարի ամերիկյան կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից է։ Նա որդին է նշանավոր նկարիչ-պատկերազարդող Նյուել Կոնվերս Ուայեթ, գյուտարար Նեթենիել Ուայեթի և նկարչուհի Հենրիտա Ուայեթ Հուրդի եղբայրն է և նկարիչ Ջեյմի Ուայեթի հայրն է։ Ուայեթի աշխատանքների հիմնական թեման գավառական առօրյան է և ամերիկյան բնությունը։ Նրա նկարներում գերիշխում են հայրենի քաղաք Չեդդս Ֆորդի և Մեն նահանգի Կուշինգ քաղաքի միջավայրի պատկերները, որտեղ նկարիչը ապրում էր ամառային ամիսներին։ Ստեղծագործելիս Ուայեթը օգտագործել է տեմպերա ներկանյութ և ջրաներկ, բացառությամբ վաղ շրջանի փորձերի, երբ նկարում էր յուղաներկերով։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էնդրյու Ուայեթ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1917(1917-07-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հունվարի 16, 2009(2009-01-16)[6][1][2][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Չադս Ֆորդ Թաունշիպ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[7][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ[8] |
Կոչում | Q124728452? |
Երկեր | That Gentleman? և Քրիստինայի աշխարհը |
Մասնագիտություն | նկարիչ և գրող |
Ամուսին | Betsy James Wyeth?[9] |
Ծնողներ | հայր՝ Նյուել Կոնվերս, մայր՝ Caroline Brenneman Brockius?[10] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Ջեյմի Ուայեթ[11] |
Կայք | andrewwyeth.com |
Andrew Wyeth Վիքիպահեստում |