From Wikipedia, the free encyclopedia
Վաղարշապատի շրջան, վարչական շրջան Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում։ Կազմվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածքը՝ 377 կմ²։ Հարավ-արևմուտքից սահմանակից է Թուրքիային։ Վարչական կենտրոնը՝ Վաղարշապատ։
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ՀԽՍՀ, Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Ներառում է | 1 քաղաք,43 գյուղ |
Վարչկենտրոն | Վաղարշապատ |
Հիմնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 79 500 մարդ (1989) |
Տարածք | 377 |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 870 մ |
Հիմնադրված է | 1930 թ. |
Ժամային գոտի | +4 |
Հեռախոսային կոդ | +374 (231)[1] |
Փոստային ինդեքսներ | 1100-1149[2] |
Այն գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, ընդգրկում է Քասաղ, Հրազդան (աջափնյա) գետերի ստորին հոսանքների և Մեծամոր գետի ավազանները։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 °C-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Արևմտյան մասում գտնվում է Այղր լիճը։
Շրջանը ունի 1 քաղաք (Վաղարշապատ) և 43 գյուղ։ Բնակավայրերն են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.