From Wikipedia, the free encyclopedia
Էռնեստ Թոմաս Սինտոն Ուոլտոն (անգլ.՝ Ernest Thomas Sinton Walton, հոկտեմբերի 6, 1903[1][2][3][…], Abbeyside, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 25, 1995[1], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6]), իռլանդացի ֆիզիկոս, Իռլանդիայի ԳԱ անդամ։ Սովորել է Դուբլինի և Քեմբրիջի համալսարաններում։ 1927-1934 թվականներին աշխատել է Կավենդիշի լաբորատորիայում, 1934 թվականից՝ Դուբլինի համալսարանում (1946 թվականից՝ պրոֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, արագացուցչային տեխնիկային և տիեզերական ճառագայթների ֆիզիկային։ 1932 թվականի Ջ․ Դ․ Կոկրոֆտի հետ նախագծել ու կառուցել է պրոտոնների առաջին արագացուցիչը և իրականացրել առաջին միջուկային ռեակցիան՝ լիթիումի թիրախը ռմբակոծելով մինչև 700 Մէվ էներգիայի պրոտոններով։ 1951 թվականին Ջ․ Կոկրոֆտի հետ ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
Էռնեստ Ուոլտոն անգլ.՝ Ernest Walton | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1903[1][2][3][…] Abbeyside, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | հունիսի 25, 1995[1] (91 տարեկան) Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6] |
Գերեզման | Deans Grange Cemetery[7] |
Քաղաքացիություն | Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Իռլանդական ազատ պետություն |
Դավանանք | մեթոդիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Դուբլինի Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա[8], Միջուկային ֆիզիկա[8] և տարրական մասնիկների ֆիզիկա[8] |
Պաշտոն(ներ) | Erasmus Smith's Professor of Natural and Experimental Philosophy? |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ (1931), Methodist College Belfast? (1922)[9], Թրինիթի քոլեջ (1927) և Cookstown High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[10][8] |
Գիտական ղեկավար | Էռնեստ Ռեզերֆորդ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Winifred Walton? |
Ernest Walton Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.