Էսֆիր Շուբ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Էսֆիր Շուբ.

Էսֆիր Շուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էսֆիր Շուբ
Ծնվել էմարտի 16, 1894(1894-03-16)[1]
ԾննդավայրՍուրաժ, Չերնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 21, 1959(1959-09-21)[2][1][3] (65 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն
 ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոռեժիսոր, մոնտաժող և սցենարիստ
ԱշխատավայրԼենֆիլմ[4]
ԱմուսինAleksei Gan?
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և «Պատվո նշան» շքանշան

Էսֆիր Իլյինիչնա Շուբ (1894—1959), վավերագրական կինոյի խորհրդային ռեժիսոր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1935

Կինոյում սկսել է աշխատել 1922 թվականից։ Վերառվի հետ սկզբնավորել է խորհրդային հրապարակախոսական պատմավավերագրական մոնտաժային ֆիլմի ինքնատիպ ժանրը։ «Ռոմանովների դինաստիայի անկումը» (1927, ստեղծված է նախահեղափոխական փաստագրական նյութերով), «Մեծ ուղի» (1927), «Նիկոլայ 2-րդ-ի Ռուսաստանը և Լև Տոլստոյը» (1928) ֆիլմերը դարձել են սոցիալական մեծ հնչողության վավերագրեր։ Հաջորդ կինոնկարները վերաբերում են ժամանակակից կյանքին։ Լավագույններից են՝ «Մոսկվան կառուցում է մետրո» (1934), «Սովետների երկիրը» (1937), «Իսպանիա» (1939), «Թշնամու դեմքը» (1941) և այլն։ 1943—1953 թվականներին աշխատել է Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում, եղել «Օրվա նորություններ» կինոժուռնալի ռեժիսոր։ Հեղինակ է «Խոշոր պլանով» գրքի (1959

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  2. 2,0 2,1 Шуб Эсфирь Ильинична // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://womenfilmeditors.princeton.edu/shub-esfir-esther/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 593


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Էսֆիր Շուբ
Listen to this article