From Wikipedia, the free encyclopedia
Էվալդ Աավ (էստ․՝ Evald Aav, փետրվարի 22 (մարտի 6), 1900[1], Տալլին, Ռուսական կայսրություն - մարտի 21, 1939[2][3], Տալլին, Էստոնիա), էստոնացի կոմպոզիտոր և խմբավար դիրիժոր, Էստոնիայի ազգային օպերայի հիմնադիրներից[4]։
Էվալդ Աավ | |
---|---|
Բնօրինակ անուն | էստ․՝ Evald Aav |
Ի ծնե անուն | էստ․՝ Evald Aav |
Ծնվել է | փետրվարի 22 (մարտի 6), 1900[1] Տալլին, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և Էստոնիա |
Մահացել է | մարտի 21, 1939[2][3] (39 տարեկան) Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և խմբավար |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (1926)[1] |
Ամուսին | Իդա Լու-Տալվարի |
Evald Aav Վիքիպահեստում |
1926 թվականին Էվալդը ավարտել է Տալլինի կոնսերվատորիան (Արթուր Կապպի աշակերտ), ղեկավարել է սիրողական երգչախմբեր։ 1938 թվականին Բալթիական երգի տոնի երգչախմբերի գլխավոր դիրիժորն էր։
Էվալդը էստոնական առաջին նշանակալից օպերայի՝ «Վիկինգներ» («Վիկերցներ», բեմադրություն 1928), սիմֆոնիաների (1938), «Կյանք» սիմֆոնիկ պոեմի (1934), բազում երգերի և երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է։ Մահից առաջ Աավը մրսում և հիվանդանում է, բայց նա աչքաթող անելով հիվանդությունը՝ մասնակցում է օպերայի բեմադրությանը, ինչը հիվանդության բարդացման և նրա մահվան պատճառ էդառնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.