Էրզրումի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Էրզրումի ճակատամարտը (ռուս.՝ Эрзурумское сражение, Էրզրումսկոյե սրաժենիե, թուրքերեն՝ Erzurum Taarruzu, թուրքերեն՝ Erzurum Muharebesi, Էրզրում Թաարազու, Էրզրում Մուհարեբեսի, անգլ.՝ Battle of Erzurum), խոշոր ձմեռային հարձակում և ճակատամարտ մի կողմից՝ Արևմտյան Հայաստանի կարևորագույն կենտրոններում ամրացած թուրքական բանակի և մյուս կողմից՝ Ռուսական բանակի Կովկասյան ռազմաճակատի զորքերի և հայկական կամավորական ջոկատների միջև 1916 թվականի հունվարի 10-ից փետրվարի 16-ը։ Ռուսական բանակի խոշորագույն հաջողություններից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռուսաստանի Կովկասյան բանակը ջախջախեց թուրքական III դաշտային բանակը և գրավեց ռազմավարական կարևորություն ունեցող Էրզրում կամ Կարին քաղաքը, որը համարվում էր Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը, դրանով իսկ իրեն ճանապարհ բացելով դեպի Օսմանյան կայսրության տարածքի խորքը։
Էրզրումի ճակատամարտ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||||||
Կովկասյան ճակատը 1914-1917 թթ. | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Ռուսական կայսրություն | Օսմանյան կայսրություն | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Ռուսական կայսրություն, Նիկոլայ Յուդենիչ | Օսմանյան կայսրություն, Աբդուլա Քերիմ փաշա | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
Կովկասյան բանակ։ 290 000 սվին, 35 000 թուր, 150 բեռնատար ավտոմեքենա և 20 սավառնակ |
Օսմանյան կայսրության III բանակ (Օսմանյան կայսրություն)։ 134 000 սվին և թուր | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
8339 սպանված և վիրավոր | 79 000 սպանված, վիրավոր և գերի |