Էրիկ Բոգոսյան
հայ հեռուստատեսային դերասան, դրամատուրգ, գրող, դերասան, սցենարիստ / From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Բոգոսյան (անգլ.՝ Eric Bogosian, ապրիլի 24, 1953(1953-04-24)[1], Ուոբըրն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ դերասան[2], սցենարիստ, թատերագիր, մոնոլոգիստ, վիպասան։ Հեղինակել է բազմաթիվ թատերգություններ, որոնցից Talk Radio-ն (1987) և subUrbia-ն (1994) էկրանավորվել են. դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի ռեժիսորներն են համապատասխանաբար Օլիվեր Սթոունը և Ռիչարդ Լինքլեյթերը։
Էրիկ Բոգոսյան Eric Bogosian | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1953(1953-04-24)[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Ուոբըրն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Օբերլինի քոլեջ և Woburn Memorial High School? |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, գրող, դրամատուրգ, հեռուստատեսային դերասան, վիպասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Eric Bogosian Վիքիպահեստում |
Բոգոսյանը դերակատարումներով հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, կինոնկարներում, հեռուստաֆիլմերում ու հեռուստասերիալներում։ Նրա հեռուստատեսային հիշարժան դերերից են կապիտան Դենի Ռոսը Law & Order: Criminal Intent-ում (2006–2010), Լոուրենս Բոյդը Billions-ում (2017–2018), Ջիլ Իվիսը Succession հեռուստասերիալում (սկսվել է 2018 թվականից)։ Բոգոսյանը գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ հանդես է եկել կինոռեժիսորներ Սաֆդի եղբայրների Uncut Gems ֆիլմում (2019)։ Բացի այդ, Նյու Յորքում մասնակցել է բալետային բեմադրությունների։ Այս ամենի հետ մեկտեղ հեղինակել է մի շարք վեպեր, գրել պատմագիտական «Նեմեսիս գործողությունը» գիրքը (Operation Nemesis, (2015):