Էրոզիա
From Wikipedia, the free encyclopedia
Էրոզիան հողմահարման ժամանակ ապարների քայքայումն է՝ վերածվելով փուխր նյութի կամ հանքաքարերի լուծույթի։ Էրոզիա են կոչվում բոլոր այն ուղիները, որոնցով լուծված նյութը կամ փուխր ապարի մասերն իրենց գտնվելու նախնական վայրից տարվում են այլ վայրեր՝ սովորաբար ծանրության ուժի ազդեցությամբ։ Ապարի կտորներր տեղաշարժվում են ջրի, սառցադաշտի կամ քամու միջոցով։ Տեղաշարժված ապարների քանակությունր կախված է ջրի հոսանքի արագությունից, այդ պատճառով արագընթաց հորդ գետերը էրոզիայի են ենթարկում հսկայական տարածքներ։ Էրոզիայի ենթարկված և տեղաշարժված ապարների կտորները տեսակավորվում են ըստ իրենց չափի և բնույթի։ Լուծված քիմիական տարրերը հասնում են ծով, որի հետևանքով ջուրն էլ ավելի է աղիանում։ Բարեխառն կլիմայական պայմաններում, որոնց բնորոշ են հաճախակի անձրևներր, կավի և ավազի հատիկներր սկզբում քշում է անձրևաջուրր՝ լվանալով լանջերը, այնուհետև, գետերը։ Ապարների ամենածանր կտորներն առաջինն են կանգ առնում այն վայրերում, ուր գետի արագությունը նվազում է։ Ափերի մոտ, որտեղ ժայռերը շփվում են ծովի ջրի հետ, ցամաքային զանգվածն անընդհատ էրոզիայի է ենթարկվում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրոզիա (այլ կիրառումներ)