Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն, առաջին հայկական մանկական թատրոնը ստեղծվել է Թիֆլիսում։ Գործել է 1927 թվականից մինչև 1945 թվականը։
Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոնը հիմնադրվել է 1927 թվականին՝ որպես մանկապատանեկան թատրոն, որի ղեկավարը եղել է Արշակ Բուրջալյանը։
1928 թվականին թատրոնը կոչվել է 26 կոմիսարների անվամբ և բացվել Դեմիրճյանների «Քաջ Նազար» բեմադրությամբ։ 1929 թվականի վերանվանվել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի հայկական պետական թատրոն։ Բեմադրություններից են Ս․ Մթվարաձեի և Բ․ Գամրեկելու «Արսեն Մարաբդելի» (1936), Շիլլերի «Սեր և խարդավանք» (1939), «Չախ-Չախ թագավոր» (ըստ Թումանյանի, 1945), Սունդուկյանի «Խաթաբալա» (1945)։
Թատրոնի գլխավոր ռեժիսորներն են եղել Արմեն Արմենյանը, Ալեքսանդր Աբարյանը, Ս․ Քափանակյանը, ռեժիսորներ՝ Լ․ Ֆիդանյանը, Հ․ Վարձիգուլյանը, նկարիչներ՝ Զ․ Սիմոնյանը, Վաղարշակ Էլիբեկյանը, Մ․ Կիրակոսյանը, դերասան-դերասանուհիներ՝ Բաբկեն Ներսիսյանը, Ծ․ Վրույրը, Հ․ Խաչատրյանը, Ծ․ Գրիգորյանը, Ս․ և Լ․ Ալիխանյանները, Գ․ Փաշյանը և ուրիշներ[1]։
Փակվել է 1945 թվականին։
- Ս. Մթվարաձեի և Բ. Գամրեկելու «Արսեն Մարաբղելի»
- Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»
- Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
- Հովհաննես Թումանյանի «Չախ-չախ թագավորը»
- Բաբկեն Ներսիսյան
- Ծ. Վրույր
- Հ. Խաչատրյան
- Շ. Գրիգորյան
- Ս. և Լ. Ալիխանյաններ
- Գ. Փաշյան
- ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 279 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 159)։ |