Թեոդորոս Անգելոպուլոս
From Wikipedia, the free encyclopedia
Թեոդորոս Անգելոպուլոստ (հուն․՝ Θόδωρος Αγγελόπουλος, ապրիլի 27, 1935(1935-04-27)[1], Աթենք, Հունաստան[2][3] - հունվարի 24, 2012(2012-01-24)[1][4][5][…], Պիրեյոս, Piraeus Regional Unit, Ատիկա, Decentralized Administration of Attica, Հունաստան[6][7]), հույն կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։
Թեոդորոս Անգելոպուլոս Θόδωρος Αγγελόπουλος | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1935(1935-04-27)[1] |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան[2][3] |
Մահացել է | հունվարի 24, 2012(2012-01-24)[1][4][5][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Պիրեյոս, Piraeus Regional Unit, Ատիկա, Decentralized Administration of Attica, Հունաստան[6][7] |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հունաստան[8] |
Կրթություն | Փարիզի արվեստների ֆակուլտետ, Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, Աթենքի համալսարան և Լյա Ֆեմի |
Երկեր | Landscape in the Mist? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոքննադատ, դերասան, լրագրող և ռեժիսոր |
Ամուսին | Ֆոբե Էկենոմոպուլոս (1980–2012; մինչև իր մահը) |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Աննա, Կատերինա, Ելենա |
Կայք | theoangelopoulos.gr |
Theo Angelopoulos Վիքիպահեստում |
21 ֆիլմի ռեժիսոր է, 17 ֆիլմի սցենարիստ, 11 ֆիլմի պրոդյուսեր, խաղացել է 8 ֆիլմում։
1975 թվականից սկսած՝ ազդեցիկ դիրք է ունեցել հունական կինոարվեստում[13] ու կինոարտադրությունում և համարվել է աշխարհի ամենաազդեցիկ ու հարգարժան կինոգործիչներից մեկը[14][15][16]: Կինոգործով սկսել է զբաղվել 1967 թվականից։ 1970-ական թվականներին քաղաքական սուր հիմնախնդիրներ արծարծող մի քանի ֆիլմ է նկարահանել ժամանակակից Հունաստանի մասին։
Անգելոպուլոսի կինոնկարները, Մարտին Սկորսեզեի բնորոշմամբ, նկարահանված են մեծ վարպետությամբ, նա որսում ու արտացոլում է նույնիսկ ամենաչնչին շարժն ու փոփոխությունը, թե՛ պարզ և թե՛ բարդ տեսարանները կառուցում է մեծագույն խնամքով։ Ուսումնասիրողներից շատերը նրա կինեմատոգրաֆիական մեթոդը բնորոշում են իբրև գերող, հիպնոսացնող[14][17]:
Անգելոպուլոսի «Հավերժություն և մեկ օր» կինոնկարը 1998 թվականին նվաճել է Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի բարձրագույն պարգևը՝ ոսկե արմավենու ճյուղը։ Նրա հեղինակած ֆիլմերից շատերը ներկայացվել են աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներում։