Թեոդոր Սուս Գեյսել
ամերիկացի մանկագիր և նկարազարդող (1904-1991) / From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոր Սուս Գեյսել (անգլ.՝ Theodor Seuss Geisel, մարտի 2, 1904(1904-03-02)[1][2][2][…], Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 24, 1991(1991-09-24)[1][2][2][…], Լա Խոյա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի գրող և ծաղրանկարիչ։ Նա հայտնի էր իր մանկական գրքերով, որոնք նա գրել և նկարազարդել էր Դոկտոր Սուս («Dr. Seuss») կեղծանունով։ Նա օգտագործել է մի քանի կեղծանուններ, որոնցից են՝ Dr. Theophrastus Seuss-ը, որը օգտագործել է քոլեջում, Theo LeSieg-ը և Rosetta Stone-ը[11]։
Գեյսելը հրատարակել է 46 մանկական գրքեր։ Նրա ամենահիշվող և ճանաչված գրքերն են՝ «Կանաչ ձվեր և խոզապուխտ», «Գլխարկով կատուն», «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը», «Լորաքսը», «Մեկ ձուկ, երկու ձուկ, կարմիր ձուկ, կապույտ ձուկ», «Բարդուղիմեոս Քուբինսի 500 գլխարկները», «Գուլպաների միջի աղվեսները», «Թիդուիքը՝ մեծ սրտով եղջերուն», «Հորթընը լսում է հու», և այլն։ Նրա աշխատանքների հիման վրա ստեղծվել են 11 հեռուստահաղորդումներ, 4 առանձնահատուկ ֆիլմեր և 4 հեռուստատեսային շարքեր։
Նա արժանացել է «Lewis Carroll» մրցանակին 1958 թվականին «Horton Hatches the Egg» գրքի համար և կրկին 1961 թվականին «And to Think That I Saw It on Mulberry Street» գրքի համար։ «Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ» (1950) կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը հիմնված է Սուսի օրիգինալ պատմության վրա, արժանացել է Օսկար մրցանակի՝ լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[12]։
Գեյսելը նաև աշխատել է որպես նկարազարդող, գովազդային ընկերությունների համար և որպես քաղաքական ծաղրանկարիչ, Նյու Յորքի թերթերից մեկի՝ PM-ի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նա աշխատել է Միացյալ Նահանգների բանակի անիմացիոն բաժանմունքում, որտեղ նա գրեց «Design for Death»-ը, մի ֆիլմ, որը հետագայում արժանացել է 1947 թվականի «Academy Award»-ին։ Նա իր աշխատանքի մեջ եղել է կատարելագործ։ Երբեմն շուրջ տարի աշխատել է մեկ գրքի վրա, մինչև որ այն կատարելագործել է։ Հազվադեպ չեն դեպքերը, երբ նա իր գրածի 95%-ը ջնջել է գրքի հիմքը գտնելու համար։
Որպես գրող եղել է շատ արտասովոր, քանի որ նախընտրել է վճարվել գիրքը ամբողջովին ավարտելուց հետո։
Գեյսելի ծննդյան օրը՝ Մարտի 2-ը, արդեն ընդունվել է, որպես ամենամյա «ազգային ընթերցանության օր» Ամերիկայում։