Թերսնուցում
From Wikipedia, the free encyclopedia
Թերսնուցում (սովահարություն[1][2]) ընդհանուր տերմին է, որը միավորում է իր մեջ թերի սնվեու բոլոր հետևանքները։ Հաճախ օրգանիզմում սնուցող նյութերը չափից շատ են, կամ հակառակը՝ քիչ։ Օրգանիզմի համր մեծ նշանակություն ունեն կալորիաները, սպիտակուցները, ածխաջրերը, վիտամինները կամ հանքանյութերը։ Դրանց պակասը կամ ավելցուկը մեծ խնդիրներ կարող է առաջացնել։ Ամենահաճախ հանդիպող հիվանդությունները լինում են հենց օգտակար նյութերի պակասի դեպքում։ Թերսնուցումը հատկապես վտանգավոր է հղիության շրջանում և մինչև երկու տարեկան հասակում, քանի որ կարող է մտավոր և ֆիզիկական խնդիրներ աեաջացնել։ Լրիվ թերսնուցման (սվամահության) ախտանիշներից են՝ կարճ հասակը, չափից նիհար մարմինը, ուռած ոտքեր ու որովայն, ցածր էներգիա։ Թերսնուցման դեպքում վարակվելու հավանականությունը ավելի մեծ է ցրտահարության ժամանակ։
Թերսնուցում | |
---|---|
Տեսակ | գիտական բնագավառ և failure mode? |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա, վերակենդանացում և Սնուցում |
ՀՄԴ-9 | 269 և 269.8 |
ՀՄԴ-10 | E46 |
Malnutrition Վիքիպահեստում |
Թերսնուցումը առավել հաճախ կապված է որակյալ սնունդի պակասի հետ։ Դրա հիմնական պատճառը սննդի բարձր գներն են և աղքատությունը։ Նորածին երեխաների մոտ թերսնուցմ և մի շարք վարակիչ հիվանդություններ են առաջանում կրծքով չկերակրելու պատճառով։ Տարբերում են թերսնուցման երկու տեսակ՝ Սպիտակուցային էներգիայի և դիետիկ անբավարարվածություններ։ Սպիտակուցային էներգիայի անբավարարությունը ունի երկու ձև՝ Մարազմ (սպիտակուցների և կալորիների պակաս) և Կվաշյորկոր (սպիտակուցների պակասը)։ Մարդու օրգանիզմում բացակայող հիմնական միկրոէլեմենտներից են երկաթը, յոդը և այլ վիտամինները։
Ըստ 2015 թվականի տվյալներին աշխարհում գրանցվել է 793 միլիոն (ընդհանուր բնակչության 13 տոկոսը) թերի սնուցվող մարդ։ 1990 թվականին թերի սնվողները կազմում էին բնակչության 23 տոկոսը։ Մարդկանց թիվը կրճատվել էր 216 միլիոնով։ 2012 թվականի տվյալներից պարզ դարձավ, որ աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ ունի վիտամինների և հանքանյութերի անբավարարվածություն։ 2015 թվականին սպիտակուցային էներգիայի անբավարարության պատճառով մահացել է 323.000 մարդ, իսկ 1990 թվականին՝ 510.000 մարդ։ Յոդի և երկաթի անբավարարվածության հետևանքով գրանցվել է 83․000 մահվան դեպք։ 2010 թվականին գրանցվել է կանանց և երեխաների մոտ 1.5 մլն․ մահվան դեպք։ Ըստ որոշ տվյալների թիվը հասնում է 3 միլիոնի։ 2013 թվականին թերսնուցումը ամենից հաճախ հանդիպում էր զարգացող երկրներում։ Մահացածնորի մեծ մասը հղի կանայք էին, մինչև հինգ տարեկան երեխաներ և մեծահասակներ[3]։