Թոմաս Աբտ
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Աբտ (գերմ.՝ Thomas Abbt, նոյեմբերի 25, 1738(1738-11-25)[1][2], Ուլմ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3] - նոյեմբերի 3, 1766(1766-11-03)[4][1][2], Bückeburg, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2][3])՝ գերմանացի փիլիսոփա, գրող։ Թոմաս Աբտը ծնվել է կեղծամների վարպետի ընտանիքում։ Ուլմի գիմնազիայում սովորելուց հետո նա 1756 թվականին ընդունվում է Գալլեյի համալսարան, որտեղ ուսումնասիրում է փիլիսոփայություն և մաթեմատիկա։ 1760 թվականից Աբտը դասավանդում է փիլիսոփայություն Օդերի Ֆրանկֆուրտում, հետո մաթեմատիկա՝ Ռինտելնում, վերջապես, 1761 թվականից մինչև 1762 թվականը այս երկու առարկաներն էլ՝ Բեռլինում։
Ծնվել է | նոյեմբերի 25, 1738(1738-11-25)[1][2] Ուլմ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3] |
---|---|
Մահացել է | նոյեմբերի 3, 1766(1766-11-03)[4][1][2] (27 տարեկան) Bückeburg, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[2][3] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, գրող, փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | HU Berlin և Վիադրինա եվրոպական համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4][5] |
Thomas Abbt Վիքիպահեստում |
Բեռլինում դասավանդելու տարիներին Աբտը ծանոթանում է Քրիստոֆ Ֆրիդրիխ Նիկոլայի հետ և մտնում նրա «Բեռլինյան շրջան»-ը, ինչպես նաև մտերմանում է Մոզես Մենդելսոնի հետ, «Վ» կեղծանվամբ համագործակցում է «Նամակներ ժամանակակից գերմանական գրականության մասին» ամսագրի հետ։ Ֆրանսիայում համարյա մեկ տարի մնալուց հետո Աբտը Ժնևի Ֆերնեյում այցելում է Վոլտերին։
Նրան մեծ ճանաչում է բերում 1765 թվականին Բեռլինում հրատարակված «Արժանիքների մասին» («Vom Verdienst») աշխատությունը։ Նույն թվականին Աբտը ընդունում է կոմս Վիլհելմ Շաումբուրգ Լիպսկիի պալատական խորհրդական դառնալու առաջարկությունը և շատ քիչ անց մահանում թութքից։
Մահվանից հետո նրա աշխատությունները հրատարակել է Ք. Ֆ. Նիկոլայը՝ «Vermischten Werke» (6-րդ հատոր 1768-1781 թվականներ, 2-րդ հրատարակչություն 1790 թվական)։