Թոմաս Փեյն
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Փեյն (Paine, հունվարի 29 (փետրվարի 9), 1737[1][2], Թետֆորդ, Breckland, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 8, 1809(1809-06-08)[1][2][3][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասարակական և քաղաքական գործիչ։ XVIII դարի լուսավորականության հեղափոխական թևի ներկայացուցիչ։ 1774 թվականին մեկնել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ շուտով դարձել է անգլիական գաղութների անկախության համար պայքարի մարտիկ։ «Առողջ բանականություն» (1776 թ.) պամֆլետում պաշտպանել է ժողովրդի ինքնիշխանության գաղափարը և հեղափոխության իրավունքը, ապացուցել Մեծ Բրիտանիայից հյուսիս-ամերիկյան գաղութների անջատման անհրաժեշտությունը և անկախ հանրապետության ստեղծումը։ Պամֆլետի գաղափարներն իրենց արտահայտությունն են գտել Անկախության դեկլարացիա 1776 թվականի մեջ։ Թոմաս Ջեֆերսոնի հետ հանդես է եկել հանուն ստրկության վերացման։ 1777-1779 թվականներին եղել է կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի քարտուղար։ Ողջունել է Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունը։ «Մարդու իրավունքները» (1791-1792 թթ.) տրակտատում պաշտպանել է Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիայի հեղափոխական սկզբունքները։ Փեյնը մեկնել է Ֆրանսիա, ընտրվել Կոնվենտի անդամ, սակայն, ընդհարվելով յակոբինյանների հետ, 1793 թվականի վերջին բանտարկվել է (շուրջ 1 տարի)։ XVIII դարի ամերիկյան հասարակական-քաղաքական շարժման արմատական-դեմոկրատական ուղղության առավել հետևողական ներկայացուցիչ Փեյնի հայացքներն անմիջական ազդեցություն են ունեցել Մեծ Բրիտանիայում չարտիստական շարժման գաղափարախոսության ձևավորման վրաː
Թոմաս Փեյն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29 (փետրվարի 9), 1737[1][2] |
Ծննդավայր | Թետֆորդ, Breckland, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 8, 1809(1809-06-08)[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Նյու Ռոշել |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի թագավորություն, Ֆրանսիայի թագավորություն, Ֆրանսիայի թագավորություն, Ֆրանսիա և ԱՄՆ |
Կրոն | դեիզմ |
Կրթություն | Thetford Grammar School? |
Երկեր | Common Sense?, The Age of Reason? և Rights of Man? |
Մասնագիտություն | փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, ձեռնարկատեր, լրագրող, արձակագիր և հրապարակախոս |
Ամուսին | Mary Lambert? և Elizabeth Ollive? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Pennsylvania Abolition Society? |
Ստորագրություն | |
Thomas Paine Վիքիպահեստում |