From Wikipedia, the free encyclopedia
Թոմ Հենքս, (անգլ.՝ Tom Hanks, իսկական անուն ազգանունը՝ Թոմաս Ջեֆֆրի Հենքս, հուլիսի 9, 1956[7][8][9][…], Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա), ամերիկացի կինոդերասան, նաև պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, Օսկարի կրկնակի դափնեկիր։ Հայտնի է ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկ դերերով. Հենքսը հանդիսանում է աշխարհում ամենատարածված և ճանաչելի կինոդերասաններից մեկը, և այն լայնորեն դիտվում է որպես ամերիկյան մշակութային կերպար։ Հենքսի ֆիլմերը հավաքել են ավելի քան 4,9 միլիարդ դոլար Հյուսիսային Ամերիկայում և ավելի քան 9,96 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում, նրան դարձնելով Հյուսիսային Ամերիկայի հինգերորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող դերասանը։
«Օսկարի» պատմության մեջ միայն դերասաններ Թոմ Հենքսին և Սփենսեր Թրեյսիին է հաջողվել երկու անգամ անընդմեջ արժանանալ «Օսկարի» Լավագույն դերասանի համար անվանակարգում։
Թոմ Հենքսը ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում։ Նրա հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրը աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի։ Նա տան երրորդ երեխան էր։ Նրա ծնվելուց 5 տարի հետո նրա ծնողները բաժանվեցին, և ինքն ու իր երկու եղբայրները՝ Լարրին ու Սանդրուն սկսեցին բնակվել հոր հետ առանձին։ Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ։ Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Կլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի։
Թոմ Հենքսը ուղղափառ եկեղեցու անդամ է։ 2 անգամ ամուսնացած է եղել՝ 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին։ Ներկայումս ամուսնացած է դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ։
Կինոյում իր առաջին նշանավոր դերը 1998 թվականին նկարահանված «Մեծը» ֆիլմում էր։ Իր արդեն շուրջ 40 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ամերիկյան շատ մրցանակների արժանացած ֆիլմերում։ 61 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 57-ի, որոնց թվում՝
2006 թվականի տվյալներով՝ ամերիկյան դերասաններից հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբեր։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլլար, որոնցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է։ Թոմ Հենքսը նաև կինոյի պատմության ամենամեծ հոնորար ստացած դերասաններից է։ «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմի համար նա ստացել է 51 միլիոն դոլլար, նրանից շատ դերասաններից ստացել է միայն Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմի համար (56.5 միլիոն դոլլար)։
Տարի | Անվանում | Նշումներ | Ref(s) | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Դերասան | Պրոդյուսեր | Այլ | Դեր | ||||
1980 | Նա գիտի, որ դուք մենակ եք | Այո | Ոչ | Ոչ | Էլիոտ | ||
1984 | Փայլ | Այո | Ոչ | Ոչ | Ալեն Բաուեր | ||
Տղաների ընկերակցություն | Այո | Ոչ | Ոչ | Ռիկ Գասկո | [10] | ||
1985 | Մի կարմիր կոշիկով մարդը | Այո | Ոչ | Ոչ | Ռիչարդ Հարլան Դրյու | [11] | |
Կամավորները | Այո | Ոչ | Ոչ | Լոուրենս Ուայթլի Բորն III | [12] | ||
1986 | The Money Pit | Այո | Ոչ | Ոչ | Վալտեր Ֆիլդինգ, կրտսեր | [13] | |
Ընդհանուր ոչինչ | Այո | Ոչ | Ոչ | Դեյվիդ Բասներ | [14] | ||
Every Time We Say Goodbye | Այո | Ոչ | Ոչ | Դեյվիդ Բրեդլի | |||
1987 | Չարի ցանցերը | Այո | Ոչ | Ոչ | Դետեկտիվ Պեպ Սթրիբեկ | ||
1988 | Մեծը | Այո | Ոչ | Ոչ | Ջոշ Բասկին | [15] | |
Punchline | Այո | Ոչ | Ոչ | Սթիվեն Գոլդ | [16] | ||
1989 | Հրապույր | Այո | Ոչ | Ոչ | Ռեյ Պետերսոն | [17] | |
Թյորներն ու Խուչը | Այո | Ոչ | Ոչ | Դետեկտիվ Սքոթ Թաններ | [18] | ||
1990 | Ջոն ընդդեմ հրաբխի | Այո | Ոչ | Ոչ | Ջո Բենքս | [19] | |
The Bonfire of the Vanities | Այո | Ոչ | Ոչ | Շերման Մաքքոյ | [20] | ||
1992 | Ռադիո Flyer | Այո | Ոչ | Ոչ | Տարեց Մայք / պատմող | Կամեո | [21] |
A League of Their Own | Այո | Ոչ | Ոչ | Ջիմի Դուգան | [22] | ||
1993 | Անքունները Սիեթլում | Այո | Ոչ | Ոչ | Սեմ Բոլդուին | [23] | |
Ֆիլադելֆիա | Այո | Ոչ | Ոչ | Էնդրյու Բեքեթ | [24] | ||
1994 | Ֆորեսթ Գամփ» | Այո | Ոչ | Ոչ | Ֆորեստ Գամփ | [25] | |
1995 | Ապոլլոն 13 | Այո | Ոչ | Ոչ | Jim Lovell | [26] | |
Խաղալիքների պատմություն | Այո | Ոչ | Ոչ | Շերիֆ Վուդի | Ձայն | [27] | |
1996 | Այն, ինչ դու անում ես | Այո | Ոչ | Director and screenwriter | Պր. Վայտ | ||
1998 | Փրկել շարքային Ռայանին | Այո | Ոչ | Ոչ | Կապիտան Ջոն Միլլեր | [28] | |
Դուք նամակ ունեք | Այո | Ոչ | Ոչ | Ջո Ֆոքս | [29] | ||
1999 | Խաղալիքների պատմություն 2 | Այո | Ոչ | Ոչ | Շերիֆ Վուդի | Ձայն | [30] |
Կանաչ մղոն | Այո | Ոչ | Ոչ | Paul Edgecomb | [31] | ||
2000 | Լքվածը | Այո | Այո | Ոչ | Չակ Նոլանդ | [32] | |
2002 | Իմ մեծ հունական հարսանիքը | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [33] | |
Անիծված ուղի | Այո | Ոչ | Ոչ | Michael Sullivan, Sr. | [34] | ||
Բռնիր ինձ, եթե կարող ես | Այո | Ոչ | Ոչ | Գործակալ Կառլ Հանրաթի | [35] | ||
2004 | Ջենտլմենների խաղը | Այո | Ոչ | Ոչ | Պրոֆեսոր Գ.Հ. Դոր | [36] | |
Connie and Carla | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [37] | ||
Տերմինալ | Այո | Ոչ | Ոչ | Վիկտոր Նավորսկի | [38] | ||
Էլվիսը լքում է շենքը | Այո | Ոչ | Ոչ | Էլվիս | Կամեո | [39][40] | |
The Polar Express | Այո | Այո | Ոչ | The Conductor/Hero Boy/Father/Scrooge/Santa Claus/Hobo | [41] | ||
2005 | Magnificent Desolation: Walking on the Moon 3D | Ոչ | Այո | Screenwriter and narrator | Չկա տվյալ | [42] | |
2006 | Դա Վինչիի ծածկագիրը» | Այո | Ոչ | Ոչ | Պրոֆեսոր Ռոբերտ Լանգդոն | [43] | |
Մեքենաներ | Այո | Ոչ | Ոչ | Woody Car | Ձայն | [44] | |
The Ant Bully | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [45] | ||
Starter for 10 | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [46] | ||
2007 | Էվան Ամենակարող | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [47] | |
Չառլի Ուիլսոնի պատերազմը | Այո | Այո | Ոչ | Charlie Wilson | [48] | ||
Սիմպսոնները | Այո | Ոչ | Ոչ | Ինքն իրեն | Կամեո Ձայն |
[49] | |
2008 | Մամա միա | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [50] | |
Էմբեր քաղաքը | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [51] | ||
2009 | Մեծն Բակ Հովարդը | Այո | Այո | Ոչ | Պարոն Գեյբլ | [52] | |
Իմ կյանքը ավերակներում | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [53] | ||
Հրեշտակներ և հրեշներ» | Այո | Ոչ | Ոչ | Պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոն | [54] | ||
Where the Wild Things Are | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [55] | ||
Բոլոր սահմաններից դուրս | Ոչ | Այո | Narrator | Չկա տվյալ | Կարճամետրաժ | [56] | |
2010 | Խաղալիքների պատմություն 3 | Այո | Ոչ | Ոչ | Շերիֆ Վուդի | Ձայն | [57] |
2011 | Հավայական արձակուրդ | Այո | Ոչ | Ոչ | Շերիֆ Վուդի | Կարճամետրաժ Ձայն |
[58] |
Լարրի Քրաուն | Այո | Այո | Director and screenwriter | Լարի Քրոուն | [59] | ||
Small Fry | Այո | Ոչ | Ոչ | Շերիֆ Վուդի | Կարճամետրաժ Ձայն |
[60] | |
Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ | Այո | Ոչ | Ոչ | Թոմաս Շելլ կրտսերը | [61] | ||
2012 | Ամպային ատլաս | Այո | Ոչ | Ոչ | Դոկտոր Հենրի Գոուս / հյուրանոցի մենեջեր / Իսահակ Սաչս / Զաքրի | [62] | |
Partysaurus Rex | Այո | Ոչ | Ոչ | Շերիֆ Վուդի | Կարճամետրաժ Ձայն |
[63] | |
2013 | Պարկլենդ | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [64] | |
Կապիտան Ֆիլիպս | Այո | Ոչ | Ոչ | Կապիտան Ռիչարդ Ֆիլիպս | [65] | ||
Փրկել միստր Բենքսին | Այո | Ոչ | Ոչ | Ուոլթ Դիսնեյ | [66] | ||
2015 | Լրտեսների կամուրջը» | Այո | Ոչ | Ոչ | Ջեյմս Դոնովան | [67] | |
Իթաքա | Այո | Այո | Ոչ | Պարոն Մակուլեյ | [68][69] | ||
2016 | Իմ մեծ Հունական հարսանիքը 2 | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [70] | |
Հոլոգրամ արքայի համար | Այո | Այո | Ոչ | Ալան Քլեյ | [71] | ||
Հրաշք Հուդզոնի վրա | Այո | Ոչ | Ոչ | Chesley "Sully" Sullenberger | [72] | ||
Ինֆեռնո | Այո | Ոչ | Ոչ | Պրոֆեսոր Ռոբերտ Լանգդոն | [73] | ||
2017 | Ոլորտ » | Այո | Այո | Ոչ | Էյմոն Բեյլին | [74][75] | |
Mark Felt: The Man Who Brought Down the White House | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [76] | ||
Փոստ | Այո | Ոչ | Ոչ | Բեն Բրեդլի | [77] | ||
2018 | Մամա միա 2 | Ոչ | Այո | Ոչ | Չկա տվյալ | [78] | |
2019 | Խաղալիքների պատմություն 4 | Այո | Ոչ | Ոչ | Շերիֆ Վուդի | Ձայն | [79] |
A Beautiful Day in the Neighborhood | Այո | Ոչ | Ոչ | Ֆրեդ Ռոջերս | [80] | ||
2020 | Greyhound | Այո | Ոչ | Screenwriter | Էռնեստ Կրաուս | Հետարտադրություն | [81][82] |
BIOS | Այո | Ոչ | Ոչ | Finch | Հետարտադրություն | [83] | |
News of the World | Այո | Այո | Ոչ | Captain Jefferson Kyle Kidd | Հետարտադրություն | [84] | |
2021 | Elvis | Այո | Ոչ | Ոչ | Colonel Tom Parker | Նկարահանում | [85] |
Նշված է սպասվող ֆիլմերը |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.