Թուրքիայի շրջաններ
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի շրջաններ թուրքերեն՝ ilçe, իլչե), Թուրքիայի վարչաքաղաքական նվազագույն միավորներ (թվով 957), որոնք բաշխված են 81 մարզերի (իլ) մեջ։ Օսմանյան կայսրության ժամանակ և Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին համապատասխան վարչական միավորը ուներ կազա անվանումը։ Շրջանի կազմի մեջ կարող է մտնի ինչպես ուրբանիզացբած տարածք, այդպես էլ գյուղական վայրեր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մարզի մրջաններից մեկը կոչվում է «կենտրոնական շրջան» (թուրքերեն՝ merkez ilçe, մերքեզ իլչե) և, որպես կանոն, նրա անվանումը համընկնում է մարզի (իլի) անվանումի հետ (սակայն կան բացառություններ, ինչպես, օրինակ, Հաթայի մարզի կենտրոնը գտնվում է Անթաքիայում)։ Կենտրոնական շրջանի պետն է նշանակավող փոխմարզապետը, իսկ այլ շրջանները ղեկավարում են կայմակամները։
Ամեն շրջանը, այդ թվում նաև կենտրոնականը, մարզի վարչական բաժանման միավոր է։ Շրջանը կառավարվում է շրջկենտրոնից (թուրքերեն՝ ilçe merkezi, իլչե մերկեզի), որտեղ գտնվում է համապատասխան նշանակվող կայմակամի նստավայրը, որը պատասխանատու է մարզի վալիի (մարզպետի) առաջ։ Կենտրոնական շրջաններում կայմակամներ չկան, քանի որ այդ շրջանները ղեկավարում է փոխմարզպետը։
Ամեն շրջկենտրոնում գոյություն ունի մունիցիպալիտետ (թուրքերեն՝ belediye, բելեդիե), որը որոշ մունիցիպալ շրջան է կառավարում (սովորաբար մունիցիպալ շրջանը համապատասխանում է ուրբանիզացված գոտուն (թուրքերեն՝ belde, բելդե))։ Բամզաթիվ բնակավայրերում, որոնք շրջկենտրոններ չեն, նաև կան մունիցիպալիտետներ և նման բնակավայրերը բելդե են կոչվում։ Նման բելդեներում կա համապատասխան մունիցիպալ շրջանի համար պատասխանող պետ, բայց բացառում են կայմակամները։ Այդ բելդեները ենթարկվում են անյ շրջանի շրջկենտրոնին, որի սահմաններում գտնվում են։
Վարչական բաժանման ներքին միավորն է համարվում գյուղը, որին ղեկավարում է ընտրվող գյուղական տանուտերը (թուրքերեն՝ köy muhtarı քյոյ մուհթարը) և որը պատասխանատու է որոշ վարչական հարցերի համար (բնակիչների գրանցում և այլն)։ Քաղաքային տիպի բնակավայրերը բաժանված են թաղամասերի (թուրքերեն՝ mahalle, մահալլե) և այստեղ համանման պաշտոնը կոչվում է «թաղամասի ավագ» (թուրքերեն՝ mahalle muhtarı, մահալլե մուհթարը)։
Լինում է, որ բելդեն ավելի խոշոր է դառնում, քան այն շրջանը, որին ենթարկվում է։ Երբեմն շրջկենտրոնը դառնում է ավելի խոշոր այն կենտրոնական շրջանի, որին ենթարկվում է։ Խոշոր ագլոմերացիաներում (Ստամբուլի կամ Իզմիրի նման) վարչական բաժանման լրացուցիչ աստիճան է մտցնվում՝ ընտրվող գլուխ, որին ենթարկվում են այլ պետերը և շրջանները։